Նորություններ

«Սիթին» պատրաստ է բաժանվել Մայկոնից

05.07.2013, 17:13

ՄայկոնԻնչպես հայտնում է Daily Mail-ը, «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է առաջարկներ լսել աջ պաշտպան Մայկոնի տրանսֆերի համար:

 

31-ամյա բրազիլիացու մեկնարկային մրցաշրջանն Անգլիայում բավական անհաջող ստացվեց: Մայկոնը մշտապես վնասվածքներ ուներ, իսկ երբ ապաքինվեց, արդեն խաղային պրակտիկայի պակաս ուներ:

 

Մայկոնը, ով արդեն երկու տարի է, ինչ Բրազիլիայի հավաքականից հրավեր չի ստանում, հայտնել է, որ ցանկանում է մնալ «Սիթիում» և ապացուցել, որ արժանի է հիմնական կազմում խաղալու համար: Սակայն «քաղաքայինները» պատրաստ են քննարկել Մայկոնի համար արված առաջարկները:

 

Աղբյուրի հաղորդմամբ, Մայկոնին վաճառելու թույլտվությունը կարող է մոտակա օրերին տալ «Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին:

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

14.07.2018, 16:33

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

«Չելսին» պաշտոնապես հայտարարեց «Նապոլիի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոյին 50 մլն ֆունտով գնելու մասին։

կարդալ...

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

14.07.2018, 10:36

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

«Լիվերպուլը» պաշտոնապես ավարտին հասցրեց «Ստոկ Սիթիի» վինգեր Ջերդան Շաքիրիի տրանսֆերը։ Գործարքի արժեքը կազմել է 13,5 մլն ֆունտ։

կարդալ...