Նորություններ

«Սիթին» ջախջախեց «Նյուքասլին»․ Ագուերոն պենտա-տրիկի հեղինակ (տեսանյութ)

03.10.2015, 19:56

AgueroՊրեմիեր Լիգայի 8-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր հետնապահներից «Նյուքասլ Յունայթեդին»։

 

Հանդիպման հաշիվը 18-րդ րոպեին բացեցին հյուրերը և հաշվի առնելով նրանց ցուցադրած հավասար պայքարը, կարելի էր ենթադրել, որ Սթիվ Մաքլարենի թիմը միավոր կվաստակի այս խաղից։ Սակայն առաջին խաղակեսի վերջնամասից սկսած Ագուերո - Դե Բրյույնե զույգը քարուքանդ արեց «կաչաղակների» պաշտպանությունը՝ 6 անգամ գրավելով նրանց դարպասը։ «Սիթիից» այսօր հերոսացավ հատկապես արգենտինացի հարձակվողը, ով դարձավ Պրեմիեր Լիգայի պատմության մեջ 5-րդ ֆուտբոլիստը, ում հաջողվել է մեկ խաղում 5 անգամ գրավել մրցակցի դարպասը։

 

Այս հաղթանակից հետո «քաղաքայինները»՝ վաստակած 18 միավորով բարձրացան 1-ին հորիզոնական։

 

«Մանչեսթեր Սիթի» 6-1 «Նյուքասլ Յունայթեդ»

Գոլեր․ Միտրովիչ՝ 18ր, Ագուերո՝ 42ր, 49ր, 50ր, 60ր, 62ր, Դե Բրյույնե՝ 53ր։

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

11.04.2018, 00:38

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Այսօր կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպումներից երկուսը։ «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադում» ընդունել էր «Լիվերպուլին»։

կարդալ...

«Արսենալ» 3-2 «Սաութհեմպտոն» (տեսանյութ)

08.04.2018, 19:31

«Արսենալ» 3-2 «Սաութհեմպտոն» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալել էր վտանգավոր գոտում գտնվող «Սաութհեմպտոնին»։

կարդալ...