Նորություններ

«Սիթի»-ի ղեկավարները իրենց աջակցությունն են հայտնել Մանչինիյին

10.11.2012, 11:12

Խալդուն Ալ Մուբարակ և ՄանչինիԻնչպես հայտնում է The Guardian-ը, «Մանչեսթեր Սիթի»-ի ղեկավարները իրենց աջակցությունն են հայտնել թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիյին՝ հավատալով, որ իտալացի մասնագետը թիմին դուրս կբերի ճգնաժամից:

 

Այս շաբաթ «Սիթի»-ն ձախողեց տնային խաղը «Այաքս»-ի հետ՝ 2:2, և գործնականում կորցրեց փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունները:

 
Այս անհաջողությունը մեծացրեց ճնշումը Մանչինիյի վրա, ում թիմը մրցաշրջանում ցուցադրում է չեմպրիոնությունից հեռու ֆուտբոլ:

 
Սական «Սիթի»-ի նախագահ Ֆերրան Սորիանոն և գործադիր տնօրեն Խալդուն Ալ Մուբարակը հայտնել են Մանչինիյին, որ նա անհանգստանալու պատճառ չունի և որ ակումբի ղեկավարները Մանչինիյին համարում են այն մարդը, ով թիմին կտանի դեպի հաղթանակներ:

 
-Մարդիկ ոչնչից մեծ աղմուկ են ստեղծում: Մանչինին անում է այնպես, որ պահի հաղթելու ցանկությունը, նա կենտրոնացած է հաղթանակի վրա,- ասել է իտալացու օգնական Դեվիդ Պլատտը:

«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայի չեմպիոն (տեսանյութ)

12.05.2019, 19:50

«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայի չեմպիոն (տեսանյութ)

Այսօր միաժամանակ կայացան Պրեմիեր Լիգայի 38-րդ տուրի բոլոր 10 հանդիպումները։ Չեմպիոնական պայքարում գտնվող «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր «Բրայթոնին»։

կարդալ...

«Մանչեսթեր Յունայթեդ» 0-2 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

25.04.2019, 00:55

«Մանչեսթեր Յունայթեդ» 0-2 «Մանչեսթեր Սիթի»  (տեսանյութ)

Այսօր կայացավ Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրից հետաձգված «Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը։

կարդալ...