Նորություններ

Սկադամորը ցանկանում է ստեղծել Պրեմիեր Լիգա Բ-ն

14.02.2014, 18:07

Ռիչարդ ՍկադամորՊրեմիեր Լիգայի գործադիր տնօրեն Ռիչարդ Սկադամորը հայտնել է Բ-լիգա ստեղծելու մտադրությունների մասին:

 

Նախագծերի համաձայն, Բ-լիգան կփոխարինի այժմ գոյություն ունեցող երիտասարդների (Մ-21) առաջնությանը: Տարիքային սահմանափակումը կհասնի մինչև 23-ի, բացի այդ յուրաքանչյուր ակումբ կկարողանա օգտվել ավելի մեծ տարիք ունեցող մինչև 4 ֆուտբոլիստներից:

 

Նոր առաջնությունում 16 ակումբ կներկայացնեն Պրեմիեր Լիգան և 6 ակումբ՝ Չեմպիոնշիպը: Սակադամորի կարծիքով, դա երիտասարդ ֆուտբոլիստներին կօգնի արագ տեղափոխվել առաջին թիմ:

 

-Մենք գիտակցում ենք երիտասարդ ֆուտբոլիստներին առաջին թիմի մակարդակին հասցնելու կարևոր խնդիրը: Դա կախված է նրանից, թե 18 տարեկան ֆուտբոլիստը առաջին թիմ հասնելու ինչ տարբերակներ ունի: Մինչև 21 տարեկանների առաջնությունը տեխնիկապես լավ է, սակայն անհրաժեշտ մրցակցությունը չի ապահովում: Նոր լիգան կլուծի նաև այդ խնդիրները: Լիգա Բ-ի ֆուտբոլիստները պետք է հասնեն առաջին թիմի մակարդակին,- ասել է Սկադամորը: The Telegraph

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

11.04.2018, 00:38

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Այսօր կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպումներից երկուսը։ «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադում» ընդունել էր «Լիվերպուլին»։

կարդալ...

«Արսենալ» 3-2 «Սաութհեմպտոն» (տեսանյութ)

08.04.2018, 19:31

«Արսենալ» 3-2 «Սաութհեմպտոն» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալել էր վտանգավոր գոտում գտնվող «Սաութհեմպտոնին»։

կարդալ...