Նորություններ

Սոնգը չի վերադառնա «Արսենալ»

18.04.2013, 23:10

Ալեկս Սոնգ«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հերքել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ալեկս Սոնգին վերադարձնելու մասին լուրերը:

 

Այս շաբաթ 25-ամյա կամերունցու գործակալը ակնարկեց, որ Սոնգը կարող է մտածել ակումբը փոխելու մասին: Սոնգը գոհ չէ իրեն հատկացվող խաղային ժամանակից: «Բարսելոնայում» նրան օգտագործում են դիրքային խնդիրները լուծելու համար:

 

Նաև լուրեր հայտնվեցին, որ «Արսենալը» վաճառելով Սոնգին 15 մլն ֆունտով՝ վերադարձնելու իրավունք է ստացել: Սակայն Վենգերը հերքել է այդ լուրերը:

 

-Հետգնման մասին ոչ մի կետ չկար պայմանագրում: Ես գիտեմ, որ նա ցանկանում է այնտեղ ևս մեկ մրցաշրջան խաղալ: Նա բարձրակարգ ֆուտբոլիստ է,- Վենգերի խոսքերն է մեջբերում Goal պարբերականը:

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

14.07.2018, 16:33

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

«Չելսին» պաշտոնապես հայտարարեց «Նապոլիի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոյին 50 մլն ֆունտով գնելու մասին։

կարդալ...

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

14.07.2018, 10:36

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

«Լիվերպուլը» պաշտոնապես ավարտին հասցրեց «Ստոկ Սիթիի» վինգեր Ջերդան Շաքիրիի տրանսֆերը։ Գործարքի արժեքը կազմել է 13,5 մլն ֆունտ։

կարդալ...