Նորություններ

Սուլշերի ժամանակաշրջան, նվաճումներ և ձախողումներ (վերլուծություն)

22.06.2020, 17:06

Յունայթեդում վստահության բացակայության, Սուլշերի սխալների ու նվաճումների, 2006 թվականից հետո ձմեռային լավագույն տրանսֆերի և թիմի նոր քաղաքականության մասին.

 

Սեզոնի սկզբնամասում, չնայած գերհաջող մեկնարկին՝ Յունայթեդի գործերը սկսեցին վատ գնալ, թիմն անտեղի միավորներ էր կորցնում, ֆուտբոլիստների մեջ չկար փոխըմբռնում, իսկ Սուլշերը չէր կարողանում ազդել խաղի վրա։ Նրա ոչ պրոֆեսիոնալ պահվածքը, թիմի քաոսային իրավիճակը և հետխաղյա մամլո ասուլիսների ոչ օբյեկտիվ մեկնաբանությունները հարուցեցին շատ երկրպագուների զայրույթը։

 

«Ole out» հեշթեգը սկսեց տարածվել աշբողջ սոցիալական ցանցերում։ Եվ դրա համար կային լուրջ հիմքեր, մասնավորապես երկրպագուների մեծամասնությունը պնդում էր, որ այդ մարդը չի ստեղծվել Յունայթեդում որպես մարզիչ աշխատելու համար։ Սուլշերն էլ իր հերթին պնդում էր, որ դժգույն արդյունքների պատճառը թիմի վստահության բացակայությունն է։

 

Սուլշերը տեսել է նրանց կարողությունները և այժմ նրանց ավելի լավ է ճանաչում քան որևե այլ մարզիչ, մեկ քայլ առաջ և Բռունո Ֆերնանդեշը Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստ է, Սպորտինգի աստղն իր հետ մեծ վստահություն բերեց, որը վարակի պես տարածվեց ամբողջ թիմում։ Եվ այսպես, Սուլշերը առաջին հերթին ապացուցեց, որ վստահությունը մեծ դեր ունի ֆուտբոլում։

 

Ի տարբերություն որոշ ֆուտբոլիստների, օրինակ Ֆրեդի, ում ադապտացիան տևեց մեկ տարի, Ֆերնանդեշը ընտելացավ շատ արագ և երբ առաջին անգամ նա դաշտ դուրս եկավ լեգենդար Փոլ Սքոուլզի խաղահամարով հստակ երևաց նրանց խաղային տեսլականի նմանությունը։

 

Ինչպես Սքոուլզը, այնպես էլ Բռունոն չի հավատում, որ ֆուտբոլում բարդ բան կա։ «Ֆուտբոլից պետք է հաճույք ստանաս, այլ ոչ թե վախենաս»։ Եվ ահա, նրա տուգանայինների հստակ իրացումը, փոխանցումները, միջին գոտու կառավարում հստակ արտացոլում են նրա պրոֆեսիոնալիզմը։ Նրա կողքին մյուս ֆուտբոլիստները ավելի լավ են նայվում, մասնավորապես բրազիլացի Ֆրեդը բարձրացավ լրիվ այլ խաղամակարդակի վրա։

 

Եվ ահա․ խաղալ լրիվ այլ ֆուտբոլ, գրոհները կազմակերպվում էին նախկինից ավելի արագ, փոխանցումները ճշգրիտ, շատացան մեկ հպումով մանր ու միջին, երկար ու կտրող փոխանցումները, ֆուտբոլիստները վերադարձել էին թիմի ամբիցիաներին և փոխըմբռնումը միմիանց միջև բարձր մակարդակի վրա էր։ Յունայթեդը սկսել էր խաղալ կլասիկ օլդ-սքուլյան անգլիական ֆուտբոլ։

 

Իհարկե չենք կարող բացառել պատահականության վարկածը, բայց այն, որ ֆուտբոլիստները բարելավել են իրենց որակները դա փաստ է։ Հարրի Մագուայերը ապացուցում է, որ լիովին արժանի է ավագի թևկապին, Մատան կարծես երկրորդ երիտասարդությունն է ապրում, Մարսիալը ոչնչից գոլեր է խփում, Ֆրեդը ընդհարապես պայքարում է յուրաքանչյուր քառակուսու համար, Շոուն սկսել է հարվածել հեռվից և այլն։ Յունայթեդի ֆուտբոլը մի քանի անգամ ավելի է հետաքրքրացել, թիմի միակ խամրող կետը թերևս Դավիդ Դե Խեան է։

 

Չեմպիոնների Լիգային մասնակցելու շանսերը դեռ կենդանի են, բացի այդ թիմը պայքարում է Անգլիայի Գավաթի և Եվրոպայի Լիգայի համար, վերջինիս գլխավոր ֆավորիտներից է։ Ընթացքում Ֆուտբոլիստների բացակայության (մասնավորապես Ռեշֆորդի, ՄաքԹոմինեյի և Պոգբայի) արդյունքում թիմը ցավալիորեն մեկ գոլի տարբերությամբ լքեց Անգլիայի Լիգայի գավաթը կիսաեզրափակիչ փուլից։

 

Սուլշերը ճիշտ էր, վստահությունը այն էր ինչ պակասում էր։ Բռունոն թերևս 2006 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանից ի վեր (երբ գնեցին Վիդիչին և Էվրային) լավագույն ձեռքբերումն էր անկասկած։

 

Եվ ամառային ձեռքբերումների հետ մեկտեղ այս ամենը հիանալի է նայվում։ Սուլշերի ժամանակաշրջանում կատարվել է չորս տրանսֆեր։ Թիմի ավագ Հարրի Մագուայերը, «Սարդը» մականունը կրող ԱՊԼ-ի Լավագույն լոտերալներից Աարոն Վան-Բիսսական, ներկայիս ֆուտբոլի ամենաարագ տղաներից Դենիել Ջեյմսը և պորտուգալացի աստղ Բռունո Ֆերնանդեշը, այս բոլոր տրանսֆերները եղել են հատուկ նպատակով։

 

Նրանց բոլորին Յունայթեդում լավ ապագա է սպասվում, այս տրանսֆերները ի տարբերություն մի շարք այլ տրանսֆերների (Շվայնշտագեր, Սանչեզ և ինչու չէ նաև Իբրահիմովիչ) հատուկ նպատակային էին և արդեն հիմա սկսել են արդարացնել իրենց։

 

Յունայթեդը արդեն ունի հստակ տրանսֆերային քաղաքականություն։ Գերագնահատված և աշխատավարձի համար խաղացող ֆուտբոլիստները այլևս չեն գնվի մի ակումբի կողմից, որը հստակ գիտի իր անելիքը։ Օլեի ֆուտբոլիստները ցանկանում են մնալ թիմում հնարավորինս շատ երկար ի տարբերություն այն ֆուտբոլիստների ովքեր եկել էին պարզապես հարստություն կուտակելու։

 

Անխոս կան մի շարք փաստարկներ, թե ինչու Ֆերնանդեշը պիտի գար ամռանը, նրա վճռականությունն ու նպատակասլացությունը հնարավոր է կանխեյին թիմի անիմաստ և նույնիսկ ծիծաղելի պարտությունները, բայց նա այժմ այստեղ է և լավ տեսք ունի։

 

Ու եթե Օլեյին հաջողվի ամռանը ստորագրել Ջեյդոն Սանչոյին և Ջեք Գրիլիշին մենք հիմքեր կունենանք չեմպիոնության համար պայքարին հավատալու։ Ֆերնանդեշի գալուստը կարծես թե մեզ համոզեց, որ ապագայում լավ է լինելու։

 

Սուլշերի ժամանակաշրջանի միակ սայթաքումը Էրլինգ Հոլանդն է։ Նորվեգացին Դորդմունտում գնդակին իր յուրաքանչյուր հպումով գոլ է հեղինակում ինչը իհարկե տխրեցնում է Յունայթեդի երկրպագուներին։ Հոլանդին Սուլշերն է Մոլդեյում բացահայտել և ուղարկել Եվրոպական ֆուտբոլ, նա հոլանդացի հրաշամանուկին ճանաչում է անձամբ։

 

Իհարկե Սուլշերին սկսեցին քննադատել նաև Հոլանդին չստորագրելու համար, բայց վստահեցնում եմ ձեզ հեշտ չէ իրականացնել մի տրանսֆերային գործարք որին ներգրավված է մի մարդ ում անունը Մինո Ռայոլա է։

 

Չնայած քննադատությունների մի մասը իրոք տեղին էր։ Սուլշերը բավականին մոտ էր Հոլանդի և նրա ընտանիքի հետ, նա կարող էր խորհուրդ տալ նրանց նորվեգացու համար գտնել մի ուրիշ գործակալ։ Սուլշերի մեկ այլ առանձնահատկությունն այն է, որ նա թիմի ներսում կատարվածը հրապարակավ չի բարձրաձայնում, մենք չգիտենք թե ինչ է եղել և ինչն է ազդել հնարավոր տեղափոխության ձախողման վրա, չգիտենք թե ինչու Հոլանդը նախընտրեց մեկնել գերմանիա այլ ոչ թե Անգլիա։

 

Միակ դրական բանն այն է, որ Բռունոյի գործակալը Ռայոլան չեր և նա այժմ այստեղ է և վարակում է բոլորին իր վստահության վիրուսով։

 

Հեղինակ՝ Արսեն Ղազարյան

Բարբարոսություն Էնֆիլդում

15.03.2020, 17:09

Բարբարոսություն Էնֆիլդում

Լիվերպուլ-Ատլետիկո Մադրիդ խաղից հետո բավականին բուռն կերպով քննարկվում էր մադրիդցիների՝ հաղթանակին արժանի չլինելու կարծիքները, հատկապես բարկացած էր Մայքլ Օոունը, ով վրդովված փորձում էր ապացուցել, որ Ատլետիկոն չպետք է անցներ հաջորդ փուլ:

կարդալ...

Պատերա՞զմ, ուրեմն պատերազմ (ՈւԵՖԱ - Մանչեսթեր Սիթի)

17.02.2020, 12:39

Պատերա՞զմ, ուրեմն պատերազմ (ՈւԵՖԱ - Մանչեսթեր Սիթի)

«Ես ամբողջովին վստահում եմ ղեկավարությանը»,_ պատասխանեց Գվարդիոլան, երբ մեկ ամիս առաջ լրագրողը նրան հարցրեց ՈՒԵՖԱ-ի հետաքննության մասին կապված ակումբի ֆինանսական ֆեյր-փլեյի խախտումների հետ (ՖՖՓ):

կարդալ...