Մոտակա հանդիպումը

22 սեպտեմբեր 2018, 15:30

Նորություններ

«Սուոնսին» գնեց Քրիստոֆեր Նորդֆելդտին

23.06.2015, 19:56

Քրիստոֆեր Նորդֆելդտ«Սուոնսին» համալրում է ունեցել դարպասապահի դիրքում՝ պայմանագիր ստորագրելով «Հերենեվենի» հիմնական դարպասապահ Քրիստոֆեր Նորդֆելդտի հետ:

 

Ամառվա սկզբին ուելսյան ակումբը հրաժեշտ տվեց իր երկու դարպասապահներ Ջերարդ Թրեմելին և Դեվիդ Կորնելին: Լուկաշ Ֆաբիանսկիի համար փոխարինող ունենալու համար «կարապները» պայմանագիր ստորագրեցին 26-ամյա Նորդֆելդտի հետ:

 

Ինչպես հայտնում է «Սուոնսիի» պաշտոնական կայքը, բուժզննում անցնելուց հետո Քրիստոֆերը չորս տարվա պայմանագիր է ստորագրել ակումբի հետ: Կողմերը նախընտրել են գաղտնի պահել գործարքի ֆինանսական կողմը:

 

Նշենք, որ Նորդֆիլդտը համարվում է Շվեդիայի ազգային հավաքականի երկրորդ համարը: Քրիստոֆերն իր երկրի հավաքականում մասնակցել է 5 խաղի:

 

Ֆուտբոլիստների վաճառքից ամենաշատ վաստակած 20 ակումբները

05.09.2018, 14:00

Ֆուտբոլիստների վաճառքից ամենաշատ վաստակած 20 ակումբները

Շվեյցարական «CIES Football Observatory» կայքը ներկայացրել է Եվրոպայի Թոփ-5 առաջնությունների վերջին 8 տարվա ֆինանսական վերլուծությունը։

կարդալ...

«Չելսին» տրանֆերային շուկայում դարպասապահի նոր ռեկորդ սահմանեց

09.08.2018, 16:12

«Չելսին» տրանֆերային շուկայում դարպասապահի նոր ռեկորդ սահմանեց

«Չելսին» պաշտոնապես ավարտին հասցրեց «Ատլետիկի» դարպասապահ Կեպա Արիսաբալագայի տրանսֆերը։ Գործարքի արժեքը կազմել է 80 մլն եվրո (71 մլն ֆունտ)։

կարդալ...