Նորություններ

«Սուոնսին» կվերակառուցի «Լիբերթի» մարզադաշտը

03.03.2013, 14:01

Լիբերթի«Սուոնսի Սիթիի» նախագահ Հյու Ջենկինսը հայտնել է, որ առաջիկա տարում իր ակումբը պատրաստվում է վերակառուցել «Լիբերթի» մարզադաշտը՝ նստատեղերը հասցնելով 32 հազարի:

 

«Լիբերթին» կառուցվել է 2005թ-ին: Մարզադաշտը այժմ ունի 20750 նստատեղ: Սակայն Պրեմիեր Լիգա տեղափոխվելուց հետո «Լիբերթին» միշտ մարդաշատ է լինում:

 

Ակումբը մեկ շաբաթ առաջ նվաճեց Լիգայի գավաթը, ինչը էլ ավելի մեծացրեց մարզադաշտը վերակառուցելու պահանջը: «Սուոնսին» մտադիր է «Լիբերթիում» մինչև 32 հազար երկրպագու ընդունել:

 

-Դա ճիշտ որոշում է ակումբի համար, որը հանդես է գալիս Պրեմիեր Լիգայում: Մենք արդեն վաճառել ենք մարտ ամսվա բոլոր տոմսերը:

 

Երբ վերակառուցումը ավարտվի, մարզադաշտը կարող է 32 հազար երկրպագու ընդունել: Առաջին փուլը նախատեսված է այս ամռանը, որից հետո կվերակառուցենք արևելյան տրիբունան,- ասել է Ջենկինսը: Goal

«Մանչեսթեր Յունայթեդ» 2-0 «Սուոնսի Սիթի» (տեսանյութ)

31.03.2018, 20:18

«Մանչեսթեր Յունայթեդ» 2-0 «Սուոնսի Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր Ուելսը ներկայացնող «Սուոնսի Սիթիին»։

կարդալ...

«Սուոնսի Սիթի» 3-1 «Արսենալ» (տեսանյութ)

31.01.2018, 10:31

«Սուոնսի Սիթի» 3-1 «Արսենալ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրի մեկնարկը տրվեց «Լիբերթի» մարզադաշտում, ուր «Սուոնսին» հյուրընկալել էր 6-րդ հորիզոնականում գտնվող «Արսենալին»։

կարդալ...