Մոտակա հանդիպումը

24 փետրվար 2018, 16:30

Նորություններ

«Սուոնսին» հունվարին կուժեղացնի կազմը

06.12.2012, 17:48

Հյու Ջենկինս«Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպն այս ձմեռ կարող է ուժեղացնել իր թիմը նոր խաղացողներով: Ակումբի նախագահ Ջենկինսը տրամադրելու է 10 մլն ֆունտ տրանսֆերային պատուհանի համար:

 

Այս պահին թիմը գտնվում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականում: «Սուոնսիի» մի շարք ֆուտբոլիստներ, հատկապես Միչուն, այս մրցաշրջանում լավ տպավորություն են թողնում: Հենց այդ պատճառով էլ Ջենկինսը պետք է մտածի նրանց չկորցնելու մասին:

 

Sky Sports-ին տված հարցազրույցում ակումբի նախագահն ասել է.

-Մենք մտադիր ենք ուժեղացնել ակումբի կազմը և ոչ թե թուլացնել: Միքայելին պետք են ընդամենը 1-2 խաղացող, ովքեր միանգամից կմտնեն խաղային ռիթմի մեջ: Իհարկե, հիանալի է գնել ֆուտբոլիստի լավ հեռանկարով, սակայն երկրպագուներն արդյունք են սպասում:

«Արսենալը» ռեկորդային գումարով գնեց Պիեր Էմերիկ Օբամեյանգին

31.01.2018, 15:29

«Արսենալը» ռեկորդային գումարով գնեց Պիեր Էմերիկ Օբամեյանգին

«Արսենալը» պաշտոնապես հայտնեց Դորտմունդի Բորուսիայի հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգին գնելու մասին։

կարդալ...

«Սուոնսի Սիթի» 3-1 «Արսենալ» (տեսանյութ)

31.01.2018, 10:31

«Սուոնսի Սիթի» 3-1 «Արսենալ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրի մեկնարկը տրվեց «Լիբերթի» մարզադաշտում, ուր «Սուոնսին» հյուրընկալել էր 6-րդ հորիզոնականում գտնվող «Արսենալին»։

կարդալ...