Նորություններ

«Սուոնսի Սիթի» 0-4 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

19.08.2017, 17:30

Պրեմիեր Լիգայի 2֊րդ տուրի մեկնարկը տրվեց Ուելսի «Լիբերթի» մարզադաշտում, ուր «Սուոնսի Սիթին» հյուրընկալել էր չեմպիոնական պայքարի ֆավորիտներից համարվող «Մանչեսթեր Յունայթեդին»։

 

Եթե առաջին խաղակեսում «կարապներին» հաջողվեց որոշ չափով դիմադրություն ցույց տալ, ապա նրանք անզոր էին երկրորդում։ Ընդմիջմանը գնալուց առաջ հաշիվը բացեց Էրիկ Բային, իսկ հանդիպման վերջնամասում մեկական անգամ աչքի ընկան Ռոմելու Լուկակուն, Պոլ Պոգբան և Անտոնի Մարսյալը։

 

Երկրորդ խաղում անընդմեջ երկու գոլային փոխանցում կատարեց Հենրիխ Մխիթարյանը։ Այս հաղթանակից հետո «Յունայթեդը»՝ վաստակած 6 միավորով կշարունակի զբաղեցնել առաջին հորիզոնականը։

 

Գոլեր․ Բայի՝ 45ր, Լուկակու՝ 80ր, Պոգբա՝ 82ր, Մարսյալ՝ 84ր։

Ֆրեդը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

21.06.2018, 18:42

Ֆրեդը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է «Շախտյորի» և Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆրեդին գնելու մասին։

կարդալ...

Լիվերպուլը Չեմպիոնների Լիգայի գավաթը զիջեց Մադրիդի Ռեալին (տեսանյութ)

27.05.2018, 10:17

Լիվերպուլը Չեմպիոնների Լիգայի գավաթը զիջեց Մադրիդի Ռեալին (տեսանյութ)

Գարեթ Բեյլի դուբլի դուբլի շնորհիվ «Մադրիդի Ռեալը» Չեմպիոնների Լիգայի եզրափակչում 3-1 հաշվով հաղթանակ տարավ «Լիվերպուլի» նկատմամբ։

կարդալ...