Նորություններ

Ստեն Կրոնկեն ցանկանում է նոր պայմանագիր ստորագրել Վենգերի հետ

27.09.2013, 09:40

Ստան Կրոնկե Արսեն Վենգեր«Արսենալի» սեփականատեր Ստեն Կրոնկեն հայտնել է, որ ցանկություն կա նոր պայմանագիր ստորագրել գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հետ:

 

Ինչպես հայտնի է, այժմ ընթանում է ֆրանսիացի մասնագետի պայմանագրի վերջին տարին: Վենգերն «Արսենալում» է արդեն 17 տարի, և Կրոնկեն ցանկանում է երկարացնել այդ համագործակցությունը:

 

-Ես կարծում եմ, որ նա հիանալի է կատարում իր գործը: Մենք ամբողջությամբ աջակցում ենք նրան, մեր միջև չկա տարաձայնություններ, մենք հպարտանում ենք նրանով:

 

Դա բացարձակ ճշմարտություն է, որ Վենգերը մեր ակումբում կենտրոնական տեղ է զբաղեցնում: Արսենը գիտի, որ մենք իրեն վստահում ենք, նա գիտի մեր պահանջները և փիլիսոփայությունը: Կարծում եմ, որ նա ցանկանում է այն, ինչ որ՝ մենք: Կգա ճիշտ ժամանակը և մենք կորոշենք նրան նոր պայմանագիր առաջարկել,- The Telegraph-ին տված հարցազրույցում ասել է Կրոնկեն:

Արսենալի չորրորդ ֆրանսիացին

20.09.2020, 02:30

Արսենալի չորրորդ ֆրանսիացին

Ալեքսնադեր Լյակազետը Վեսթ Հեմի դեմ խաղում (2-1) հեղինակեց  50-րդ գոլը Արսենալի կազմում բոլոր մրցաշարերում՝ դառնալով չորրորդ ֆրանսիացին ակումբի պատմության մեջ Տիերի Անրիից (228), Ռոբեր Պիրեսից (84) և Օլիվյե Ժիրույից (105) հետո, ով հատել է 50 գոլի սահմանը։

կարդալ...

Վեսթ Հեմից ավելի «համեղ» Արսենալի համար միայն Էվերթոնն է

20.09.2020, 02:16

Վեսթ Հեմից ավելի «համեղ» Արսենալի համար միայն Էվերթոնն է

ԱՊԼ-ի պատմության ընթացքում Վեսթ Հեմը ամենաշատը պարտվելը Արսենալին այսօրվա խաղն էլ հաշվված՝ (2-1) 32 անգամ։ Կանոնիերները Վեսթ Հեմից շատ հաղթել են Էվերթոնին՝ 34 անգամ։

կարդալ...