Նորություններ

Ստերլինգը և Ֆելանը օգոստոս ամսվա լավագույններն են

09.09.2016, 20:23

phelan«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ռահիմ Ստերլինգը և «Հալլ Սիթիի» գլխավոր մարզիչ Մայք Ֆելանը ճանաչվել են Պրեմիեր Լիգայի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ և լավագույն մարզիչ, համապատասխանաբար։

 

Պեպ Գվարդիոլայի գալուց հետո 22-ամյա Ստերլինգը վերգտավ իր խաղը։ Անգլիացի կիսապաշտպանը փայլուն սկսեց մրցաշրջան՝ 3 խաղում դառնալով 2 գոլ, 1 գոլային փոխանցման հեղինակ և վաստակեց 11 մետրանոց իր թիմի համար։

 

Պրեմիեր Լիգան արժանիորեն գնահատեց Ռահիմի առաջընթացը՝ նրան ճանաչելով օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Պատվավոր մրցանակի համար պայքարում Ստերլինգն առաջ անցավ Էդեն Ազարից, Անտոնիո Վալենսիայից և Կերտիս Դևիսից։

 

Ամսվա լավագույն մարզչի մրցանակը բաժին հասավ «վագրերի» գլխավոր մարզիչ Մայք Ֆելանին։ Չնայած կադրային լուրջ խնդիրներին, թիմը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր։

 

Ավելացնենք, որ Ֆելանի հետ այս մրցանակի համար պայքարում էին Պեպ Գվարդիոլան, Անտոնիո Կոնտեն և Ժոզե Մոուրինյոն։

 

raheem-sterling

«Մանչեսթեր Սիթին» իր համար ռեկորդային գումարով գնեց Ռիյադ Մահրեզին

11.07.2018, 14:50

«Մանչեսթեր Սիթին» իր համար ռեկորդային գումարով գնեց Ռիյադ Մահրեզին

«Մանչեսթեր Սիթին» թարմացրեց իր տրանսֆերային ռեկորդը՝ 60 մլն ֆունտ վճարելով «Լեսթերի» վինգեր Ռիյադ Մահրեզի համար։

կարդալ...

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

11.04.2018, 00:38

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Այսօր կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպումներից երկուսը։ «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադում» ընդունել էր «Լիվերպուլին»։

կարդալ...