Մոտակա հանդիպումը

20 հունվար 2018, 16:30

Նորություններ

Ստեֆան Սավիչը Յովետիչին խորհուրդ է տալիս տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»

25.03.2013, 16:44

Ստեֆան Սավիչ և Ստեֆան Յովետիչ«Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան Ստեֆան Սավիչը խորհուրդ է տվել հարձակվող Ստեֆան Յովետիչին տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»: Այս երկու խաղացողները միասին հանդես են գալիս Չեռնոգորիայի ազգային հավաքականում և «Ֆիորենտինայում»:

 

Ֆիորենտինայի 22-ամյա ռմբարկուին հետևում են շատ թոփ ակումբներ, այդ թվում նաև «Արսենալն» ու «Մանչեթեր Սիթին»: Սավիչը, ում կարիերան Մանչեսթերում չստացվեց, խորհուրդ է տալիս Յովետիչին կարիերան շարունակել հենց «Սիթիում»:

 

-Յովետիչը կարող է հանդես գալ թոփ ակումբներից որևիցե մեկում: Հուսամ, որ այդպես էլ կլինի, որովհետև նա իմ ամենամոտ ընկերներից մեկն է:

 

Ես նրան խորհուրդ եմ տալիս «Սիթին»: «Սիթին» զարգացող թիմ է, Եվրոպայի լավագույն ակումբներից մեկը: Նրանք տիտղոսներ կնվաճեն և հանդես կգան Չեմպիոնների Լիգայում յուրաքանչյուր մրցաշրջան:

 

Ստեֆանը 5 տարվա փորձ ունի: Նա ի վիճակի է խաղալ Սերխիո Ագուերոյի և Կարլոս Տևեսի կողքին,- հայտնել է Սավիչը: Daily Mail

«Լիվերպուլ» 4-3 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

14.01.2018, 22:07

«Լիվերպուլ» 4-3 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում, ուր «Լիվ երպուլը» հյուրընկալել էր առաջատար «Մանչեսթեր Սիթին»։

կարդալ...

Քեյնը և Գվարդիոլան դեկտեմբեր ամսվա լավագույններն են

13.01.2018, 13:34

Քեյնը և Գվարդիոլան դեկտեմբեր ամսվա լավագույններն են

«Տոտտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը և «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ճանաչվել են Պրեմիեր Լիգայի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ և լավագույն մարզիչ, համապատասխանաբար։

կարդալ...