Նորություններ

Ստյուարտ Դաունինգը երեք շաբաթ բաց կթողնի

02.09.2013, 14:04

Ստյուարտ Դաունինգ«Վեստ Հեմի» եզրային կիսապաշտպան Ստյուարտ Դաունինգը ոտքի վնասվածքի պատճառով երեք շաբաթ բաց կթողնի: Այս մասին հայտնում է The Independent-ը:

 

«Լիվերպուլից» տեղափոխվելուց հետո Դաունինգը «Վեստ Հեմի» կազմում անցկացրել է չորս խաղ: Պրեմիեր Լիգայի երրորդ տուրի «Ստոկ Սիթիի» դեմ խաղում (0:1) վինգերը վնասեց ոտքը, որի պատճառով չկարողացավ ավարտին հասցնել խաղը:

 

Ստյուարտի երկարաժամկետ բացակայությունը «Վեստ Հեմի» գլխավոր մարզիչ Սեմ Էլլարդայսին բարդ խնդրի առաջ է կանգնեցնում: Բացի Դաունինգից լոնդոնցիների հիվանդանոցում է գտնվում Ջո Քոուլը, իսկ պորտուգալացի Ռիկարդո Վազ Տեն վերջերս ակումբից հեռանալու ցանկություն է հայտնել:

«Արսենալ» 3-1 «Վեստ Հեմ» (տեսանյութ)

25.08.2018, 19:59

«Արսենալ» 3-1 «Վեստ Հեմ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալել էր իր լոնդոնյան հարևան «Վեստ Հեմ Յունայթեդին»։

կարդալ...

«Լիվերպուլ» 4-0 «Վեստ Հեմ» (տեսանյութ)

12.08.2018, 19:41

«Լիվերպուլ» 4-0 «Վեստ Հեմ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 2018/19 մրցաշրջանի իր առաջին խաղում «Լիվերպուլը» հյուրընկալել էր մայրաքաղաքից ժամանած «Վեստ Հեմ Յունայթեդին»։

կարդալ...