Մոտակա հանդիպումը

24 փետրվար 2018, 16:30

Նորություններ

«Ստոկ Սիթին» հրաժեշտ տվեց 7 ֆուտբոլիստների

06.06.2013, 18:00

Դին Ուայթհեդ«Սթոքը» որոշում է կայացրել հրաժարվել 7 ֆուտբոլիստների ծառայություններից, այդ թվում կիսապաշտպաններ Ջերմեյն Պենանտի և Դին Ուայթհեդի ծառայություններից:

 

30-ամյա Պենանտը «Սթոք Սիթիում» անցած մրցաշրջանում ընդամենը 2 խաղի է մասնակցել, հիմնականում դա կապված էր ֆուտբոլիստի և այն ժամանակ թիմի գլխավոր մարզիչ Թոնի Պյուլիսի միջև վեճերի հետ: Ինչ վերավբերվում է Ուայթհեդին, ապա պատճառն այն է, որ ամբողջ մրցաշրջանը նա անցկացրեց պահեստայինների նստարարին նստած:

 

«Սթոքը» նաև որոշել է չերկարաձգել Ռորի Դելափի և Մամադի Սիդիբեի պայմանագրերը, ովքեր մրցաշրջանն ավարտել են այլ ակումբներում, որտեղ հանդես են եկել վարձավճարով: Նրանց հետ միասին «Բրիտանիան» լքում են դարպասապահ Սթիվ Նեշը, պաշտպան Մեթյու Ափսոնը և կիսապաշտպան Մեթյու Լունդը:

 

-Ակումբը ցանկանում է շնորհակալություն հայտնել բոլոր ֆուտբոլիստներին այս ընթացքում իրենց ցուցաբերած ջանքերի համար, և մաղթել լավագույնը հետագայում,- ասվում է «Սթոք Սիթիի» պաշտոնական հայտարարության մեջ:

«Արսենալը» ռեկորդային գումարով գնեց Պիեր Էմերիկ Օբամեյանգին

31.01.2018, 15:29

«Արսենալը» ռեկորդային գումարով գնեց Պիեր Էմերիկ Օբամեյանգին

«Արսենալը» պաշտոնապես հայտնեց Դորտմունդի Բորուսիայի հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգին գնելու մասին։

կարդալ...

«Չելսի» 5-0 «Ստոկ Սիթի» (տեսանյութ)

30.12.2017, 20:58

«Չելսի» 5-0 «Ստոկ Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրում գործող չեմպիոն «Չելսին» հյուրընկալել էր 13-րդ հորիզոնականում գտնվող «Ստոկ Սիթիին»։

կարդալ...