Նորություններ

«Ստոկ Սիթին» Ջոնսին տուգանել է 80 հզր ֆունտով

14.01.2014, 13:29

Կենուայն Ջոնս«Ստոկ Սիթին» իր հարձակվող Կենուայն Ջոնսին տուգանել է 80 հզր ֆունտով, այն բանի համար, որ վերջինս հրաժարվել էր մասնակցել «Լիվերպուլի» դեմ խաղին:

 

Շաբաթ օրը Ջոնսը «Ստոկի» գլխավոր մարզիչ Մարկ Հյուզին տեկստային հաղորդագրություն էր ուղարկել, որ հաջորդ օրը չի ժամանի «Բրիտանիա» մարզադաշտ:

 

Տրինիդադ և Տոբագոյի ազգային ընտրանու 29-ամյա ֆուտբոլիստի այդ քայլն անհետևանք չմնաց և «Ստոկը» որոշեց պատժել իր հարձակվողին: Ջոնսը, ում ծառայություններով հետաքրքրված է «Էվերթոնը», ցանկանում է լքել «Բրիտանիան»:

 

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, երկուշաբթի օրը Ջոնսն՝ իր գործակալի հետ հրավիրվել է «Ստոկի» գրասենյակ, որտեղ պայմանագրի կետերը խախտելու համար Կենուայնին տուգանել են երկու շաբաթվա աշխատավարձով:

«Չելսի» 5-0 «Ստոկ Սիթի» (տեսանյութ)

30.12.2017, 20:58

«Չելսի» 5-0 «Ստոկ Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրում գործող չեմպիոն «Չելսին» հյուրընկալել էր 13-րդ հորիզոնականում գտնվող «Ստոկ Սիթիին»։

կարդալ...

«Տոտտենհեմ» 5-1 «Ստոկ Սիթի» (տեսանյութ)

09.12.2017, 21:02

«Տոտտենհեմ» 5-1 «Ստոկ Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր 13-րդ հորիզոնականում գտնվող «Ստոկ Սիթիին»։

կարդալ...