Նորություններ

«Ստոկ Սիթի» 3-5 «Լիվերպուլ» (տեսանյութ)

12.01.2014, 22:05

LiverpoolՊրեմիեր Լիգայի 21-րդ տուրի նախավերջին խաղում «Լիվերպուլը» հյուրընկալվել էր «Ստոկ Սիթիին»:

 

«Բրիտանիա» մարզադաշտում երկրպագուները գոլառատ խաղի ականատես եղան, որտեղ ավելի ուժեղ էին մերսիսայդցիները: Բրենդան Ռոջերսի սաները 5 գնդակ ուղարկեցին «Ստոկի» դարպասը և 3-ը բաց թողեցին: «Կարմիրներից» դուբլի հեղինակ դարձավ ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկու Լուիս Սուարեսը:

 

Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» բարձրացավ 4-րդ հորիզոնական:

 

Գոլեր. Շոուքրոս՝ 5ր (ինքն.), Սուարես՝ 32ր, 71ր, Քրաուչ՝ 39ր, Ադամ՝ 45ր, Ջերարդ՝ 51ր (11մ), Ուոլթերս՝ 85ր, Սթարիջ՝ 87ր:

Interfootball Armenia. Անգլիայի Պրեմիեր լիգայի 8 գերհզոր ինտրիգները

19.08.2018, 22:55

Interfootball Armenia. Անգլիայի Պրեմիեր լիգայի 8 գերհզոր ինտրիգները

Ձեր ուշադրությանն ենք ներկայացում հայկական «Interfootball Armenia» Յութուբյան ալիքի հերթական տեսանյութը, որում ներկայացվում է Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 8 գերհզոր ինտրիգները։ Հաճելի դիտում։

կարդալ...

«Բրայթոն» 3-2 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

19.08.2018, 22:15

«Բրայթոն» 3-2 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր «Բրայթոն ընդ հոուվ Ալբիոնին»։

կարդալ...