Նորություններ

Սքոթ Սինկլերը տեղափոխվեց «Վեստ Բրոմվիչ»

22.08.2013, 20:35

Սքոթ Սինկլեր«Վեստ Բրոմվիչ Ալբիոնը» պաշտոնապես հայտնել է «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Սքոթ Սինկլերին մեկ տարով վարձակալելու մասին:

 

Հաղորդվում է, որ կողմերը համաձայնության են եկել 24-ամյա ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերի հետագա գնման հարցում:

 

-Մենք գոհ ենք, որ Սինկլերն այս ակումբն իր կարիերայի շարունակման համար ճիշտ տարբերակ է համարում,- ասել է «Վեստ Բրոմվիչի» գլխավոր մարզիչ Սթիվ Քլարկը:

 

Հիշեցնենք, որ Սինկլերն ընդամենը մեկ տարի առաջ էր տեղափոխվել «Սիթի» և այդպես էլ չկարողացավ տեղ գտնել թիմի հիմնական կազմում:

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

14.07.2018, 16:33

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

«Չելսին» պաշտոնապես հայտարարեց «Նապոլիի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոյին 50 մլն ֆունտով գնելու մասին։

կարդալ...

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

14.07.2018, 10:36

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

«Լիվերպուլը» պաշտոնապես ավարտին հասցրեց «Ստոկ Սիթիի» վինգեր Ջերդան Շաքիրիի տրանսֆերը։ Գործարքի արժեքը կազմել է 13,5 մլն ֆունտ։

կարդալ...