Նորություններ

«Վալենսիան» ցանկանում է պայմանագիր ստորագրել Ջոն Օբի Միկելի հետ

12.06.2014, 17:00

Ջոն Օբի ՄիկելԻնչպես հայտնի է դառնում Daily Mail պարբերականից, Ջոն Օբի Միկելի տրանսֆերի համար «Վալենսիան» հարցում է արել «Չելսիին»:

 

Չնայած, որ նախորդ մրցաշրջանում Միկելը մասնակցեց «կապույտների» 36 խաղի, սակայն կարևոր խաղերում Մոուրինյոն չէր վստահում նիգերիացի կիսապաշտպանին: Ինչպես երևում է, «Չելսին» լուրջ հույսեր չի կապում 27-ամյա Միկելի հետ և պատրաստ է ամռանը բաց թողնել նրան: Չի բացառվում, որ Ջոն Օբին կհայտնվի «Վալենսիայում», որն արդեն իր հետաքրքրության մասին հայտնել է լոնդոնյան ակումբին:

 

Ավելացնենք, որ նախորդ ամառ Միկելը շատ մոտ էր «Գալափասարայ» տեղափոխվելուն, իսկ հունվարին նրա անունը կապվում էր «Ինտերի» հետ:

«Ուոթֆորդ» 4-1 «Չելսի» (տեսանյութ)

06.02.2018, 09:33

«Ուոթֆորդ» 4-1 «Չելսի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրի վերջին հանդիպումը կայացավ Վիկարիջ Ռոուդ մարզադաշտում, ուր «Ուոթֆորդը» հյուրընկալել էր գործող չեմպիոն «Չելսիին»։

կարդալ...

«Չելսի» 0-3 «Բորնմուտ» (տեսանյութ)

01.02.2018, 01:46

«Չելսի» 0-3 «Բորնմուտ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրում գործող չեմպիոն «Չելսին» հյուրընկալել էր 13-րդ հորիզոնականում գտնվող «Բորնմուտին»։

կարդալ...