Մոտակա հանդիպումը

29 սեպտեմբեր 2018, 15:30

Նորություններ

Վան Գալը չգիտի, թե այժմ որտեղ է Դի Մարիան

30.07.2015, 15:03

Լուի վան Գալ«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը խոստովանել է, որ չգիտի, թե որտեղ է գտնվում իր կիսապաշտպան Անխել Դի Մարիան:

 

Գաղտնիք չէ, որ «Օլդ Թրաֆորդում» անցկացրած անհաջող մրցաշրջանից հետո 27-ամյա արգենտինացին մտածում է ակումբը փոխելու մասին: Արգենտինացու համար գլխավոր պայքարողը համարվում է ՊՍԺ-ն:

 

Սակայն փարիզեցիները դեռևս չեն համաձայնեցրել Դի Մարիայի տրանսֆերը, ով անցած ամառ «կարմիր սատանաներին» միացավ 59,7 մլն ֆունտով: Հաղորդվում է, որ Լիգա 1-ի չեմպիոնը ֆուտբոլիստի համար առաջարկել է 28,5 մլն ֆունտ: Ակնհայտ է, որ այդ գումարը չի գոհացնում «Յունայթեդին»:

 

Սպասվում էր, որ Անխելը Լուի վան Գալի թիմի հետ կմեկնի ԱՄՆ, սակայն ֆուտբոլիստը մինչ այժմ չի միացել «Յունայթեդին», չնայած, որ պետք է Սան Խոսեում լիներ դեռ անցած շաբաթ:

 

-Ես չեմ ցանկանում պատասխանել նույն հարցին: Եթե ինչ որ բան հայտնի լինի, ապա «Մանչեսթեր Յունայթեդը» կհրապարակի այդ ինֆորմացինա, սակայն այժմ գործընթաց է գնում:

 

Ես չգիտեմ, թե նա այժմ որտեղ է գտնվում: Միգուցե՞ դուք դա գիտեք: Ես չեմ ցանկանում խառնվել իրավիճակին,- վան Գալի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը:

«Մանչեսթեր Յունայթեդ» 1-1 «Վուլվերհեմպտոն» (տեսանյութ)

23.09.2018, 12:04

«Մանչեսթեր Յունայթեդ» 1-1 «Վուլվերհեմպտոն» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցը առաջնության նորեկ «Վուլվերհեմպտոնն» էր։

կարդալ...

«Ուոթֆորդ» 1-2 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

16.09.2018, 09:46

«Ուոթֆորդ» 1-2 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր լավագույն քառյակում գտնվող «Ուոթֆորդին»։

կարդալ...