• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վան Գալն անակնկալներ է խոստանում

Լուի վան Գալ«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը մտադիր է տրանաֆերային պատուհանի վերջին օրերին անակնկալ մատուցել՝ թիմ հրավիրելով հարձակվողի:

Այսօր «կարմիր սատանաներն» սկսեցին իրենց մինչմրցաշրջանային շրջագայությունը՝ Սիեթլում իրենց նորեկ Մորգան Շնայդերլինի միակ գոլի շնորհիվ հաղթելով «Ամերիկային»:

Այդ խաղում հարձակվողի պարտականությունները կատարում էին Ուեյն Ռունին և Ջեյմս Ուիլսոնը: Սակայն Վան Գալը պատրաստ է այդ դիրքի համար ավելացնել ֆուտբոլիստների թիվը:

-Մենք ունենք Ռունի, ով կարող է խաղալ որպես հարձակվող, և ողջ մամուլը գրեց, որ նա հենց այդ դիրքում պետք է խաղա: Ես լսեցի, իսկ այժմ ձեր մոտ հարցեր են առաջացել, դրա համար ես չեմ հասկանում, թե ինչ եք ուզում:

Հարձակվողի դիրքում կարող է խաղալ նաև Չիչարիտոն և, հնարավոր է, Ուիլսոնը: Հնարավոր է, որ անակնկալ էլ լինի: Դա գործընթաց է: Ինձ այս դիրքն չի անհանգստացնում,- ասել է վան Գալը: Daily Mirror