Նորություններ

Վան Պերսին ամռանը կարող է լքել «Յունայթեդը»

27.02.2014, 11:11

Ռոբին Վան ՊերսիԻնչպես հայտնում է The Guardian-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին Վան Պերսին կքննարկի ամռանը ակումբից հեռանալու հարցը:

 

Երեքշաբթի երեկոյան «Օլիմպիակոսից» կրած պարտությունից հետո (2:0), հոլանդացի հարձակվողն իր դժգոհությունը հայտնեց խաղընկերների գործողություններից, ովքեր խաղում էին իր դիրքում:

 

Ակնհայտ է, որ 30-ամյա Ռոբինը դժգոհ լինելու պատճառ ունի, քանի որ ընթացիկ մրցաշրջանը կարելի է ձախողված համարել ինչպես «Յունայթեդի», այնպես էլ վան Պերսիի համար:

 

Վան Պերսին հիասթափված էր դեռ ամռանը, երբ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը հեռացավ ակումբից: Հոլանդիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը, ով 2012թ-ին 24 մլն-ով տեղափոխվեց «Յունայթեդ», պատրաստ է լրջորեն մտածել ակումբը փոխելու մասին:

Ֆրեդը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

21.06.2018, 18:42

Ֆրեդը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է «Շախտյորի» և Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆրեդին գնելու մասին։

կարդալ...

«Բրայթոն» 1-0 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

05.05.2018, 08:56

«Բրայթոն» 1-0 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 37-րդ տուրի մեկնարկը տրվեց «Ֆալմեր» մարզադաշտում, ուր «Բրայթոնը» հյուրընկալել էր երկրորդ հորիզոնականում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդին»։

կարդալ...