Նորություններ

Վան Պերսին, Նևիլը և Ֆլետչերն իրենց երեխաներին ուղարկել են «Սիթիի» ակադեմիա

28.03.2015, 12:47

Ռոբին վան Պերսի«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսիի և նախկին ֆուտբոլիստներ Ֆիլ Նևիլի ու Դարրեն Ֆլետչերի տղաները, հնարավոր է, որ ապագայում դառնան «Մանչեսթեր Սիթիի» աստղերը:

 

Երեքն էլ որոշել են, որ իրենց երեխաների զարգացման համար ավելի հարմար է «Սիթիի» ակադեմիան: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, մնում է միայն կռահել, թե ինչու ֆուտբոլիստները, ովքեր այդպիսի կապ ունեն «Յունայթեդի» հետ, որոշել են իրենց տղաներին ուղարկել Մանչեսթերի մեկ այլ ակումբ:

 

Հնարավոր է, որ դա պայմանավորված է «Սիթիի» ակադեմիայի ավելի որակյալ պայմաններով: Պրեմիեր Լիգայի գործող չեմպիոններն այս մրցաշրջանում բացեցին 200 մլն ֆունտ արժողությամբ նոր մարզաբազա:

 

«Սիթիի» փիլիսոփայությունը կայանում է նրանում, որ բոլոր տարիքային խմբերին հետևում է այն մարտավարությունը, ինչ որ առաջին թիմին: Դա օգնում է, որ երիտասարդները հեշտությամբ ինտեգրվեն առաջին թիմին:

 

Վան Պերսին և իր տղան.

Ագուերոն և Հաուն հունվար ամսվա լավագույններն են

17.02.2018, 11:44

Ագուերոն և Հաուն հունվար ամսվա լավագույններն են

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն և «Բորնմուտի» գլխավոր մարզիչ Էդի Հաուն ճանաչվել են Պրեմիեր Լիգայի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ և լավագույն մարզիչ, համապատասխանաբար։

կարդալ...

«Նյուքասլ Յունայթեդ» 1-0 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

11.02.2018, 20:11

«Նյուքասլ Յունայթեդ» 1-0 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր 17-րդ հորիզոնականում գտնվող «Նյուքասլ Յունայթեդին»։

կարդալ...