Նորություններ

Վան Պերսի. «Ինձ շատ է դուր գալիս Ռունիի հետ խաղալը»

18.09.2013, 18:14

Վան Պերսի և Ռունի«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին Վան Պերսին իր հիացմունքն է հայտնել անգլիացի հարձակվող Ուեյն Ռունիի հանդեպ:

 

«Բայերի» դեմ Չեմպիոնների Լիգայի երեկվա խաղում «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հենց Ուեյնին և Վան Պերսիին էր հայտավորել հարձակման գծում:

 

Ռունին իր մարզիչի վստահությունն արդարացրեց` աչքի ընկնելով երկու գոլով և մեկ գոլային փոխանցումով (4:2): Ռոբինն ուրախ է, որ նման խաղընկեր ունի:

 

-Ուեյնն իսկապես շատ լավ խաղաց: Ինձ շատ է դուր գալիս նրա հետ խաղալը, քանի որ նա ամեն դիրքում էլ իրեն լավ է դրսևորում: Երեկ նրա խաղն իսկապես շատ լավ ստացվեց,- MUTV-ի հետ հարցազրույցում հայտնել է Վան Պերսին:

«Դի Սի Յունայթեդը» հաստատեց Ռունիի տրանսֆերը

28.06.2018, 20:53

«Դի Սի Յունայթեդը» հաստատեց Ռունիի տրանսֆերը

ՄԼՍ-ում հանդես եկող «Դի Սի Յունայթեդը» հաստատել է «Էվերթոնի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ուեյն Ռունիին ձեռք բերելու մասին։

կարդալ...

Ֆրեդը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

21.06.2018, 18:42

Ֆրեդը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է «Շախտյորի» և Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆրեդին գնելու մասին։

կարդալ...