Մոտակա հանդիպումը

24 փետրվար 2018, 16:30

Նորություններ

Վենգերը հավատում է Շեսնիի «փառահեղ ապագային»

29.03.2013, 22:10

Վոյցեխ Շեսնի«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ շարունակում է վստահել թիմի հիմնական դարպասապահ Վոյցեխ Շեսնիին:

 

«Զինագործների» վերջին երկու խաղերում թիմի դարպասը պաշտպանել է Լուկաշ Ֆաբիանսկին: Շեսնիի փոխարինողը իրեն փայլուն դրսևորեց՝ բաց չթողնելով և ոչ մի գնդակ: Սպասվում է, որ շաբաթ օրը «Ռեդինգի» հետ խաղում Շեսնին դարձյալ անգործ կմնա:

 

Չնայած Շեսնիի համար վատ ժամանակներին և «Արսենալից» հեռանալու մասին տարբեր լուրերին, Վենգերը շարունակում է հավատալ 22-ամյա դարպասապահին:

 

-Ես Շեսնիի հետ չեմ խոսել իր հոր մեկնաբանությունների մասին, սակայն վստահ եմ, որ նա համարժեք պատասխան է տվել: Այստեղ պետք չէ ոչինչ ասել:

 

Մենք ապրում ենք մրցակցության աշխարհում և իր տարիքում «Արսենալում» անցկացրած 100 խաղը ուղղակի ֆանտաստիկ է: Դրա համար նա արժանի է հարգանքի: Նրան փառահեղ ապագա է սպասվում:

 

Այն, ինչ տեղի է ունենում հիմա, շատ սովորական շրջան է յուրաքանչյուրի կարիերայում: Մեզ մոտ են խաղացել Լեմանը, Սիմենը և նրանց կարերիայում էլ է անհաջող շրջան եղել, երբ նրանք ոչ այնքան լավ էին հանդես գալից, չնայած որ Շեսնիից բավական փորձառու էին:

 

Վոյցեխը դեռ շատ երիտասարդ է: Շատ քիչ են ֆուտբոլիստները, ովքեր իր տարիքում այդպիսի փորձ ունեն: Հենց դրա համար էլ ես վստահ եմ, որ նրան լավ ապագա է սպասվում,- ասել է Վենգերը: Sky Sports

«Տոտտենհեմ» 1-0 «Արսենալ» (տեսանյութ)

10.02.2018, 18:27

«Տոտտենհեմ» 1-0 «Արսենալ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Նոր Ուեմբլի» մարզադաշտում, ուր «Տոտտենհեմը» հյուրընկալել էր սկզբունքային մրցակից «Արսենալին»։

կարդալ...

«Արսենալ» 5-1 «Էվերթոն» (տեսանյութ)

03.02.2018, 23:39

«Արսենալ» 5-1 «Էվերթոն» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրի այսօրվա վերջին խաղում «Արսենալը» հյուրընկալել էր 10-րդ հորիզոնականում գտնվող «Էվերթոնին»։

կարդալ...