Նորություններ

Վենգեր․ «Մեծ ակումբները գավաթում երկրորդ կազմով չեն խաղում»

11.01.2016, 23:23

Արսեն Վենգեր«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ մեծ նպատակների համար պայքարող ակումբներն իրավունք չունեն գավաթային խաղերին երկրորդ կազմով ներկայանալու։

 

Անգլիայի գավաթի երրորդ փուլում «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը 11 նոր ֆուտբոլիստ էր հայտավորել Էկսետերի հետ խաղում։

 

Նույն փուլում «Արսենալն» իր խաղն անցկացրեց ուժեղագույն կազմով և հաղթանակի հասավ «Սանդերլենդի» նկատմամբ։ «Լիվերպուլի» դեմ առաջիկա խաղից առաջ Վենգերը հայտնել է, որ հենց դրանով էլ առանձնանում է մեծ ակումբը։

 

-Դու չես կարող քեզ համարել մեծ ակումբ և չփորձես հաղթել առաջնությունը։ Իմ կարծիքով դա անհնար է։ Ես տեսնում եմ, թե ինչպես են ամեն տարի «Բավարիան», «Բարսելոնան» և «Ռեալը» պայքարում գավաթների համար։ Ինչու՞։ Որովհետև նրանք մեծ ակումբներ են։ Դու չես կարող ասել․ «Ավելի լավ է մենք դուրս մնանք այս առաջնությունից»,֊ Վենգերի խոսքերն է մեջբերում Liverpool Echo-ն։

 

«Լիվերպուլ» 4-0 «Բրայթոն» (տեսանյութ)

13.05.2018, 20:22

«Լիվերպուլ» 4-0 «Բրայթոն» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի վերջին տուրում «Լիվերպուլը» հյուրընկալել էր 15-րդ հորիզոնականում գտնվող «Բրայթոն ընդ հոուվ Ալբիոնին»։

կարդալ...

«Լեսթեր Սիթի» 3-1 «Արսենալ» (տեսանյութ)

10.05.2018, 11:48

«Լեսթեր Սիթի» 3-1 «Արսենալ» (տեսանյութ)

Երեկ կեսգիշերին կայացան Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրից հետաձգված 4 հանդիպումներ։ «Արսենալն» իր նախավերջին խաղում հյուրընկալվել էր «Լեսթեր Սիթիին»։

կարդալ...