Նորություններ

Վենսան Կոմպանի. «Հակառակորդն օգտվեց մեր սխալներից»

28.09.2013, 23:24

Վենսան Կոմպանի«Մանչեսթեր Սիթիի» ավագ Վենսան Կոմպանին կարծում է, որ «Աստոն Վիլլայի» դեմ խաղում (3:2) իր թիմի պարտության պատճառն հակառակորդի լավ եզրափակումներն էին:

 

Երկու անգամ հաշվի մեջ առաջ անցնելով և բավական լավ խաղ ցուցադրելով հանդերձ` «քաղաքայինները» 5 րոպեի ընթացքում երկու գնդակ բաց թողեցին: Կոմպանիի կարծիքով, հանդիպման ելքը որոշեցին թիմի պաշտպանության սխալները, և այն, թե ինչպես դրանցից օգտվեց «Վիլլան»:

 

-Եթե մենք այսպես խաղայինք 10 խաղ, 9-ում մենք հաղթանակ կտանեինք: Սա շատ անհաջող հաշիվ էր մեզ համար, և ընդհանրապես շատ վատ օր ստացվեց:

 

-«Վիլլան» երեք հնարավորություն ունեցավ և նրանք երեք գոլ խփեցին: Եվ չնայած, որ նրանց առաջին գոլը խաղից դուրս վիճակից խփվեց, պետք է ընդունել, որ ամեն անգամ, երբ մենք սխալվում էինք, մեր դարպասը գրավում էին,- BBC-ի հետ հարցազրույցում հայտնել է Կոմպանին:

«Մանչեսթեր Սիթին» իր համար ռեկորդային գումարով գնեց Ռիյադ Մահրեզին

11.07.2018, 14:50

«Մանչեսթեր Սիթին» իր համար ռեկորդային գումարով գնեց Ռիյադ Մահրեզին

«Մանչեսթեր Սիթին» թարմացրեց իր տրանսֆերային ռեկորդը՝ 60 մլն ֆունտ վճարելով «Լեսթերի» վինգեր Ռիյադ Մահրեզի համար։

կարդալ...

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

11.04.2018, 00:38

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Այսօր կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպումներից երկուսը։ «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադում» ընդունել էր «Լիվերպուլին»։

կարդալ...