Մոտակա հանդիպումները

30 հունվար 2018, 23:45

Նորություններ

«Վեսթ Հեմը» հաստատել է Քերոլի տեղափոխությունը

19.06.2013, 17:57

Էնդի Քերոլ«Վեսթ Հեմը» պաշտոնապես հայտնել է «Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Էնդի Քերոլի ձեռքբերման մասին: Գործարքը գնահատվում է 15-16 մլն ֆունտ:

 

Դեռևս երեկ 24-ամյա անգլիացին բուժզննում է անցել, որն էլ իր Թվիթերյան էջում հաստատել է լոնդոնյան ակումբի սեփականատեր Դեյվիդ Գոլդը:

 

Այսօր տեղի ունեցավ պայմանագրի ստորագրումը: Ինչպես ակնկալվում էր, համաձայնագիրը 6 տարի ժամկետով է` 2 տարի երկարաձգելու հնարավորությամբ: Լուրերի համաձայն, Քերոլը «Վեսթ Հեմում» շաբաթական 100 հազար ֆունտ կստանա:

 

Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանը Քերոլը վարձավճարով անցկացրել է «Վեսթ Հեմում» և Պրեմիեր Լիգայի 24 խաղում  խփել է 7 գնդակ: Անգլիայի հավաքականում Էնդին անցկացրել է 9 խաղ:

«Լիվերպուլ» 4-3 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

14.01.2018, 22:07

«Լիվերպուլ» 4-3 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում, ուր «Լիվ երպուլը» հյուրընկալել էր առաջատար «Մանչեսթեր Սիթին»։

կարդալ...

Հեռուստահեռարձակման շահույթով առաջատարը «Չելսին» է (աղյուսակ)

10.01.2018, 17:10

Հեռուստահեռարձակման շահույթով առաջատարը «Չելսին» է (աղյուսակ)

Եվրոպայի Թոփ-5 առաջնությունների նախորդ մրցաշրջանի հեռուստահեռարձակման շահույթով առաջատարը Պրեմիեր Լիգայի չեմպիոն «Չելսին» է։

կարդալ...