Մոտակա հանդիպումը

20 հոկտեմբեր 2018, 15:30

Նորություններ

«Վեստ Բրոմվիչը» կերկարաձգի Զոլտան Գերայի հետ պայմանագիրը

14.06.2013, 15:53

Զոլտան Գերա«Վեստ Բրոմվիչը» պատրաստվում է երկարաձգել 34-ամյա կիսապաշտպան Զոլտան Գերայի պայմանագիրը:

 

Ավարտված մրցաշրջանում «Ֆուլհեմի» նախկին խաղացողը ծնկի լուրջ վնասվածք էր ստացել, սակայն «Վեստ Բրոմվիչի» գլխավոր մարզիչ Սթիվ Քլարկը շարունակում է հետաքրքրվել Գերայի ծառայություններով:

 

Հիմա փորձառու կիսապաշտպանը, ում գործող պայմանագիրն ավարտվում է այս ամսվա վերջում, համագործակցույթունը շարունակելու հետ կապված բանակցում է ակումբի հետ:

 

-Եթե «Վեստ Բրոմվիչը» չցանկանար պահել Գերային, նրանք չէին սկսի մեզ հետ բանակցել: Մենք քննարկում ենք երկարաձգման պայմանները և հույս ունենք, որ շուտով ընդհանուր որոշման կհանգենք,- Nemzeti Sport-ի հետ հարցազրույցում հայտնել է գործակալ Վլադան Ֆիլիպովիչը:

«Վեստ Բրոմվիչ» 1-2 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

17.12.2017, 20:08

«Վեստ Բրոմվիչ» 1-2 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր նախավերջին հորիզոնականում գտնվող «Վեստ Բրոմվիչ Ալբիոնին»։

կարդալ...

«Տոտտենհեմ» 1-1 «Վեստ Բրոմվիչ» (տեսանյութ)

25.11.2017, 21:15

«Տոտտենհեմ» 1-1 «Վեստ Բրոմվիչ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրում «Տոտտենհեմ Հոտսպուրը» հյուրընկալել էր 17-րդ հորիզոնականում գտնվող «Վեստ Բրոմվիչ Ալբիոնին»։

կարդալ...