Նորություններ

«Վեստ Բրոմվիչը» պաշտոնանկ արեց Սթիվ Քլարկին

15.12.2013, 10:30

Սթիվ ՔլարկԻնչպես հաղորդում է «Վեստ Բրոմվիչի» պաշտոնական կայքը, «Քարդիֆին» նվազագույն հաշվով պարտվելուց հետո ակումբը գլխավոր մարզչի պաշտոնից ազատել է Սթիվ Քլարկին:

 

Հիշեցնենք, որ ընդամենը մեկ ամիս առաջ ակումբը պատրաստակամություն հայտնեց նոր պայմանագրի համար բանակցություններ սկսել Քլարկի հետ, սակայն անհաջող ելույթների շարքը բերեցին պլանների փոփոխման:

 

Պաշտոնական հաղորդագրության մեջ հեռացման պատճառը նշվում է 2013թ-ին ակումբի վատ խաղերը: «Վեստ Բրոմվիչը» օրացուցային տարվա 34 խաղերից ընդամենը 7-ում է հաղթել:

 

Ավելացնենք, որ Քլարկի հետ ակումբը լքել է նաև նրա օգնական Քևին Քինը, իսկ մյուս օգնական Կիտ Դաունինգը թիմին կմարզի մինչև հայտնի լինի նոր մարզչի անունը:

«Վեստ Բրոմվիչ» 1-2 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

17.12.2017, 20:08

«Վեստ Բրոմվիչ» 1-2 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր նախավերջին հորիզոնականում գտնվող «Վեստ Բրոմվիչ Ալբիոնին»։

կարդալ...

«Տոտտենհեմ» 1-1 «Վեստ Բրոմվիչ» (տեսանյութ)

25.11.2017, 21:15

«Տոտտենհեմ» 1-1 «Վեստ Բրոմվիչ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրում «Տոտտենհեմ Հոտսպուրը» հյուրընկալել էր 17-րդ հորիզոնականում գտնվող «Վեստ Բրոմվիչ Ալբիոնին»։

կարդալ...