Նորություններ

«Վեստ Բրոմվիչը» ռեկորդային գումարով գնեց Բրաուն Իդեյեին

19.07.2014, 06:23

Բրաուն Իդեյե«Վեստ Բրոմվիչն» իր համար ռեկորդային գումարով՝ 10 մլն ֆունտով գնեց Կիևի «Դինամոյի» հարձակվող Բրաուն Իդեյեին:

 

25-ամյա նիգերիացին դարձավ Ալան Իրվայնի թիմի արդեն հինգերորդ նորեկը: Իդեյեի հետ 3 տարվա պայմանագիր է ստորագրվել և նա ստացել է 9 համարի մարզաշապիկը:

 

Կիևում անցկացրած երեք մրցաշրջանների ընթացքում Իդեյեն մասնակցել է 74 հանդիպման՝ դառնալով 34 գոլի հեղինակ: Անցած տարի նա իր երկրի ազգային հավաքականին օգնեց հաղթել Աֆրիկայի գավաթը:

 

-Բրաունը բարձրակարգ հարձակվող է: Նա ուժեղ և արագ ֆուտբոլիստ է, ով Չեմպիոնների Լիգայում և միջազգային մրցաշարերում հանդես գալու մեծ փորձ ունի,- ասել է Իրվայնը:

Ամանորի նվեր «Լիվերպուլի» երկրպագուների համար

27.12.2017, 22:55

Ամանորի նվեր «Լիվերպուլի» երկրպագուների համար

«Լիվերպուլի» պաշտոնական կայքը հայտնել է «Սաութհեմպտոնի» պաշտպան Վիրջիլ վան Դեյքի տրանսֆերի հարցում համաձայնության գալու հարցում։

կարդալ...

«Վեստ Բրոմվիչ» 1-2 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

17.12.2017, 20:08

«Վեստ Բրոմվիչ» 1-2 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր նախավերջին հորիզոնականում գտնվող «Վեստ Բրոմվիչ Ալբիոնին»։

կարդալ...