Նորություններ

«Վեստ Բրոմվիչը» քննարկում է Վիլաշ-Բոաշի թեկնածությունը

19.12.2013, 18:21

Անդրե Վիլաշ-ԲոաշԻնչպես հաղորդում է The Times-ը, «Տոտտենհեմից» հեռացված Անդրե Վիլաշ-Բոաշը հայտնվել է «Վեստ Բրոմվիչի» հաջորդ մարզչի թեկնածուների ցուցակում:

 

Պորտուգալացի մարզչի հեռացումը համընկավ «Վեստ Բրոմվիչից» Սթիվ Քլարկի հեռացվելուն: Այս պահին «Վեստ Բրոմվիչը» շարունակում է նոր մարզիչ փնտրել:

 

Աղբյուրի հաղորդմամբ, «Վեստ Բրոմվիչի» գլխավոր մարզչի պաշտոնում Վիլաշ-Բոաշի նշանակումը կախված կլինի Անգլիայում աշխատելու նրա ցանկությունից, քանի որ վերջինս արդեն երկրորդ անգամ է հեռացվում անգլիական ակումբից:

 

Ավելացնենք, որ թեկնածուների թվում են նաև «Ֆուլհեմի» նախկին մարզիչ Մարտին Յոլը, «Շալկե-04»-ի նախկին մարզիչ Ռալֆ Ռանկինգը և «Ռեալում» Կառլո Անչելոտիի օգնական Փոլ Կլեմենտը:

«Վեստ Բրոմվիչ» 1-2 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

17.12.2017, 20:08

«Վեստ Բրոմվիչ» 1-2 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր նախավերջին հորիզոնականում գտնվող «Վեստ Բրոմվիչ Ալբիոնին»։

կարդալ...

«Տոտտենհեմ» 1-1 «Վեստ Բրոմվիչ» (տեսանյութ)

25.11.2017, 21:15

«Տոտտենհեմ» 1-1 «Վեստ Բրոմվիչ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրում «Տոտտենհեմ Հոտսպուրը» հյուրընկալել էր 17-րդ հորիզոնականում գտնվող «Վեստ Բրոմվիչ Ալբիոնին»։

կարդալ...