Մոտակա հանդիպումները

24 նոյեմբեր 2018, 19:00

«Վեստ Բրոմվիչ» 0-3 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

MUՊրեմիեր Լիգայի 29-րդ տուրի մեկնարկը տրվեց «Հոթորնս» մարզադաշտում, ուր գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր տեղի «Վեստ Բրոմվիչին»:

 

«Կարմիր սատանաները» ջախջախեցին Պեպե Մելի սաներին: Գոլերի հեղինակ դարձան Ֆիլ Ջոնսը, Ուեյն Ռունին և Դենիել Ուելբեքը:

 

Այս հաղթանակից հետո մանկունյանցիները վաստակած 48 միավորով բարձրացան 6-րդ հորիզոնականը:

 

Գոլեր. Ջոնս՝ 34ր, Ռունի՝ 65ր, Ուելբեք՝ 82ր: