Նորություններ

«Վեստ Հեմը» գնեց Լանսինիի տրանսֆերը

22.03.2016, 16:14

Մանուել Լանսինի«Վեստ Հեմ Յունայթեդը» Արաբական Միացյալ Էմիրությունների «Ալ-Ջազիրա» ակումբից 9 մլն ֆունտով գնեց կիսապաշտպան Մանուել Լանսինիի տրանսֆերը։

 

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ լոնդոնյան ակումբը վարձակալեց 23-ամյա արգենտինացուն։ Լանսինին իր խաղով այքան տպավորեց Սլավեն Բիլիչին, որ արժանացավ Լուկա Մոդրիչի հետ համեմատությանը։

 

Շաբաթ օրը «Չելսիի» դարպասը խփած գոլը Լանսինիի համար ընթացիկ մրցաշրջանում 7-րդն էր, ինչի շնորհիվ «Բոլեյն Գրաունդի» ակումբը պայքարում է Չեմպիոնների Լիգայի գոտու համար։ Չսպասելով մրցաշրջանի ավարտին՝ «Վեստ Հեմն» այսօր 9 մլն ֆունտով գնեց վերջինիս տրանսֆերային ամբողջական իրավունքները։

 

-Լանսինին մեր ֆուտբոլիստը կլինի ևս չորս տարի։ Նրա պայմանագիրը ենթադրում է ևս երկու տարով երկարաձգելու հնարավորություն,- թվիթերյան իր էջի միջոցով հայտնել է «Վեստ Հեմի» համասեփականատեր Դևիդ Սալիվանը։

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

14.07.2018, 16:33

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

«Չելսին» պաշտոնապես հայտարարեց «Նապոլիի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոյին 50 մլն ֆունտով գնելու մասին։

կարդալ...

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

14.07.2018, 10:36

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

«Լիվերպուլը» պաշտոնապես ավարտին հասցրեց «Ստոկ Սիթիի» վինգեր Ջերդան Շաքիրիի տրանսֆերը։ Գործարքի արժեքը կազմել է 13,5 մլն ֆունտ։

կարդալ...