Նորություններ

«Վեստ Հեմը» գնեց «Պիտերբորոյի» հրաշամանուկին

01.01.2014, 11:49

Ջանաի Գորդոն«Վեստ Հեմն» ավարտին է հասցրել իր հունվարյան առաջին տրանսֆերը՝ գնելով «Պիտերբորոյի» հեռանկարային հարձակվող Ջանաի Գորդոնին:

 

Գորդոնը որոշ ժամանակ մարզվել է Սեմ Էլլարդայսի թիմում և մասնակցել է մի քանի փակ ընկերական հանդիպումների: Անգլիայի մինչև 21 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստը կարողացել է տպավորել լոնդոնյան ակումբի մարզչական շտաբին և արժանացել է մշտական պայմանագրի:

 

18-ամյա Գորդոնը դարձավ «Վեստ Հեմի» հունվարյան առաջին ձեռքբերումը, սակայն, սպասվում է, որ Էլլարդայսն այդքանով չի սահմանափակվի:

«Արսենալը» ռեկորդային գումարով գնեց Պիեր Էմերիկ Օբամեյանգին

31.01.2018, 15:29

«Արսենալը» ռեկորդային գումարով գնեց Պիեր Էմերիկ Օբամեյանգին

«Արսենալը» պաշտոնապես հայտնեց Դորտմունդի Բորուսիայի հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգին գնելու մասին։

կարդալ...

Ամանորի նվեր «Լիվերպուլի» երկրպագուների համար

27.12.2017, 22:55

Ամանորի նվեր «Լիվերպուլի» երկրպագուների համար

«Լիվերպուլի» պաշտոնական կայքը հայտնել է «Սաութհեմպտոնի» պաշտպան Վիրջիլ վան Դեյքի տրանսֆերի հարցում համաձայնության գալու հարցում։

կարդալ...