Նորություններ

«Վեստ Հեմը» հետաքրքրվում է Ուգու Ալմեյդայով

12.08.2013, 18:03

Ուգու Ալմեյդա«Վեստ Հեմը» հետաքրքրվում է «Բեշիկթաշի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ուգու Ալմեյդայով:

 
Ինչպես հայտնում է talkSPORT-ը, այժմ լոնդոնցիների գլխավոր մարզիչ Սեմ Էլլարդայսը ակտիվորեն փնտրում է հարձակվողի, ով կհամագործակցի Էնդի Քերոլի հետ: «Վեստ Հեմը» չկարողացավ իրեն թույլ տալ ձեռք բերել Սալոմոն Կալուին՝ «Լիլից» և այժմ իր ուշադրությունն ուղղել է Ալմեյդայի կողմը:

 
Լուրերի համաձայն, «Բեշիկթաշը» պատրաստ կլինի բաց թողնել 29-ամյա պորտուգալացուն 3 մլն ֆունտի դիմաց: Անցած մրցաշրջանում Ուգուն Թուրքիայի առաջնության 20 խաղում դարձել է 9 գոլի հեղինակ: Ալմեյդայի պայմանագիրն ավարտվում է հաջորդ տարի:

Ֆուտբոլիստների վաճառքից ամենաշատ վաստակած 20 ակումբները

05.09.2018, 14:00

Ֆուտբոլիստների վաճառքից ամենաշատ վաստակած 20 ակումբները

Շվեյցարական «CIES Football Observatory» կայքը ներկայացրել է Եվրոպայի Թոփ-5 առաջնությունների վերջին 8 տարվա ֆինանսական վերլուծությունը։

կարդալ...

«Արսենալ» 3-1 «Վեստ Հեմ» (տեսանյութ)

25.08.2018, 19:59

«Արսենալ» 3-1 «Վեստ Հեմ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալել էր իր լոնդոնյան հարևան «Վեստ Հեմ Յունայթեդին»։

կարդալ...