Նորություններ

«Վեստ Հեմը» մտափոխվել է վճարել 17 մլն Քերոլի համար

12.04.2013, 15:53

Էնդի ՔերոլԱյս ամառ «Վեստ Հեմը» կկարողանա միայն 10 մլն ֆունտ առաջարկել հարձակվող Էնդի Քերոլի համար:

 

Ինչպես հայտնում է Daily Mail պարբերականը, դեռ անցած ամռանը «Լիվերպուլն» ու «Վեստ Հեմը» պայմանավորվել էին, որ Քերոլի վարձակալության ժամկետի լրանալուց հետո «Վեստ Հեմը» կարող է գնել Անգլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստին 17 մլն ֆունտով:

 

Մինչդետ Էնդիի տարբեր վնասվածքների ու համեստ գոլային վիճակագրության պատճառով «Վեստ Հեմը» չի ցանկանում նման գումարներ ծախսել: Այժմ լոնդոնյան ակումբը կարող է «Լիվերպուլին» առաջարկել ընդամենը 10 մլն ֆունտ: Չի բացառվում, որ «կարմիրները» ստիպված համաձայնվեն, քանի որ Քերոլին ձեռք բերելու համար այլ ակումբներ չեն պայքարում:

 

Ավելացնենք, որ «Վեստ Հեմը» Քերոլի փոխարեն ցանկանում է ձեռք բերել «Սաութհեմպտոնի» հարձակվող Ռիկի Լամբերտին, ով ավելի էժան է և ավելի շատ գոլեր է խփում:

«Լիվերպուլ» 4-0 «Բրայթոն» (տեսանյութ)

13.05.2018, 20:22

«Լիվերպուլ» 4-0 «Բրայթոն» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի վերջին տուրում «Լիվերպուլը» հյուրընկալել էր 15-րդ հորիզոնականում գտնվող «Բրայթոն ընդ հոուվ Ալբիոնին»։

կարդալ...

«Չելսի» 1-0 «Լիվերպուլ» (տեսանյութ)

06.05.2018, 21:42

«Չելսի» 1-0 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 37-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, ուր «Չելսին» ընդունել էր «Լիվերպուլին»։

կարդալ...