Նորություններ

«Վեստ Հեմը» նոր պայմանագիր ստորագրեց Պայեի հետ

12.02.2016, 12:36

Դիմիտրի Պայե«Վեստ Հեմը» պաշտոնապես հայտնել է իր կիսապաշտպան Դիմիտրի Պայեի հետ նոր պայմանագրի ստորագրման մասին։

 

Լոնդոնյան ակումբը Պայեին գնեց անցած ամառ՝ «Մարսելից»։ Ֆրանսիացին արագ հարմարվեց անգլիական ֆուտբոլին և դարձավ Սլավեն Բիլիչի թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը՝ միայն Պրեմիեր Լիգայում դառնալով վեց գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։

 

Վերջին օրերին խոսվում էր, որ չինական ակումբը 28-ամյա Պայեի համար պատրաստ 38 մլն ֆունտ վճարել։ Այսօր էլ The Sun-ը հայտնեց, որ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Չելսին»։

 

Սակայն Պայեն նախընտրեց մնալ «Վեստ Հեմում»՝ իր պայմանագիրը երկարաձգելով մինչև 2021 թվականը։ Լուրերի համաձայն, այժմ Դիմիտրին կվաստակի շաբաթական 125 հզր ֆունտ։

«Վեստ Հեմ» 0-0 «Չելսի» (տեսանյութ)

23.09.2018, 18:23

«Վեստ Հեմ» 0-0 «Չելսի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրում «Չելսին» հյուրընկալել էր 17-րդ հորիզոնականում գտնվող «Վեստ Հեմ Յունայթեդին»։

կարդալ...

«Արսենալ» 3-1 «Վեստ Հեմ» (տեսանյութ)

25.08.2018, 19:59

«Արսենալ» 3-1 «Վեստ Հեմ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալել էր իր լոնդոնյան հարևան «Վեստ Հեմ Յունայթեդին»։

կարդալ...