Նորություններ

«Վեստ Հեմը» որոշեց վերադարձնել Կարլտոն Քոուլին

04.09.2013, 10:10

Կարլտոն Քոուլ«Վեստ Հեմ Յունայթեդը» պաշտոնապես հաստատել է Կարլտոն Քոուլի վերադարձը: Գործարքը կայացել է ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:

 

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի ավարտին ակումբը որոշեց չերկարաձգել Քոուլի պայմանագիրը, ով նախկինում հանդես է եկել նաև Անգլիայի ազգային հավաքականում:

 

Սակայն դրանից հետո «Վեստ Հեմը» չկարողացավ ուժեղացնել թիմի հարձակումը, եթե չհաշվենք, որ «Լիվերպուլից» գնեց Էնդի Քերոլի տրանսֆերային ողջ իրավունքները: Դրա համար լոնդոնցիների գլխավոր մարզիչ Սեմ Էլլարդայսը որոշեց 29-ամյա Քոուլին կարճաժամկետ պայմանագիր առաջարկել:

 

Նշենք, որ այս տրանսֆերը հնարավոր եղավ նաև տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո, քանի որ ֆուտբոլիստն ուներ ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ:

«Վեստ Հեմ» 1-0 «Չելսի» (տեսանյութ)

09.12.2017, 18:27

«Վեստ Հեմ» 1-0 «Չելսի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրի մեկնարկը տրվեց լոնդոնյան դերբիով։ «Վեստ Հեմ Յունայթեդն» ընդունել էր գործող չեմպիոն «Չելսիին»։

կարդալ...

«Մանչեսթեր Սիթի» 2-1 «Վեստ Հեմ» (տեսանյութ)

03.12.2017, 22:04

«Մանչեսթեր Սիթի» 2-1 «Վեստ Հեմ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրում առաջատր «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր մայրաքաղաքից ժամանած «Վեստ Հեմ Յունայթեդին»։

կարդալ...