Մոտակա հանդիպումները

30 հունվար 2018, 23:45

Նորություններ

«Վեստ Հեմ Յունայթեդ» 0-2 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

22.03.2014, 23:24

Վեստ Հեմ Յունայթեդ - Մանչեսթեր ՅունայթեդՊրեմիեր Լիգայի 31-րդ տուրի այսօրվա վերջին հանդիպումը կայացավ «Բոլեյն Գրաունդ» մարզադաշտում, ուր «Վեստ Հեմ Յունայթեդը» հյուրընկալել էր գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդին»:

 

Արդեն հանդիպման 7-րդ րոպեին Ռունիի ֆանտաստիկ հարվածի շնորհիվ  «Մանչեսթեր Յունայթեդը» բացեց խաղի հաշիվը՝ 0-1: 33-րդ րոպեին Դևիդ Մոյեսի սաները խփեցին իրենց 2-րդ գնդակը: Դուբլի հեղինակ դարձավ Ուեյն Ռունին:

 

2-րդ խաղակեսում հաշվի մեջ փոփոխություն չգրանցվեց:

 

Այս հաղթանակով մանկունյանցիներն իրենց միավորների քանակը հասցրեցին 51-ին և 4-րդ հորիզոնականում գտնվող «Արսենալին» զիջելով 11 միավոր՝ զբաղեցնում են 7-րդ հորիզոնականը:

 

Գոլեր. Ռունի՝ 7ր, 33ր:

«Սաութհեմպտոն» 1-1 «Տոտտենհեմ» (տեսանյութ)

21.01.2018, 22:00

«Սաութհեմպտոն» 1-1 «Տոտտենհեմ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալվել էր վտանգավոր գոտում գտնվող «Սաութհեմպտոնին»։

կարդալ...

«Մանչեսթեր Սիթի» 3-1 «Նյուքասլ Յունայթեդ» (տեսանյութ)

20.01.2018, 23:29

«Մանչեսթեր Սիթի» 3-1 «Նյուքասլ Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրում առաջատար «Մանչեսթեր Սիթին» ընդունել էր 15-րդ հորիզոնականում գտնվող «Նյուքասլ Յունայթեդին»։

կարդալ...