Մոտակա հանդիպումը

20 հունվար 2018, 16:30

Նորություններ

«Վեստ Հեմ» 3-1 «Լիվերպուլ» (տեսանյութ)

20.09.2014, 22:28

LiverpoolՊրեմիեր Լիգայի 5-րդ տուրի այսօրվա վերջին խաղում «Վեստ Հեմ Յունայթեդը» հյուրընկալել էր «Լիվերպուլին»:

 

Բրենդան Ռոջերսի սաները հերթական անակնկալ պարտությունը կրեցին, այս անգամ լոնդոնյան ակումբից: Դաշտի տերերն ակտիվ սկսեցին խաղը և արդեն 7-րդ րոպեին հաղթում էին 2:0 հաշվով: Գոլերի հեղինակ էին դարձել Ուինսթոն Ռիդը և Դիաֆրա Սախոն:

 

26-րդ րոպեին Ռահիմ Ստերլինգը կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն «կարմիրներն» ավելին անել չկարողացան: Երկրորդ խաղակեսում էլ Մորգան Ամալֆիտանոն երրորդ գնդակն ուղարկեց Սիմոն Մինյոլեի պաշտպանած դարպասը:

 

«Վեստ Հեմը» հաղթեց 3:1 հաշվով և վաստակած 7 միավորով բարձրացավ 8-րդ հորիզոնական:

 

Գոլեր. Ռիդ՝ 2ր, Սախո՝ 7ր, Ստերլինգ՝ 26ր, Ամալֆիտանո՝ 88ր:

«Լիվերպուլ» 4-3 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

14.01.2018, 22:07

«Լիվերպուլ» 4-3 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում, ուր «Լիվ երպուլը» հյուրընկալել էր առաջատար «Մանչեսթեր Սիթին»։

կարդալ...

«Բորնմուտ» 2-1 «Արսենալ» (տեսանյութ)

14.01.2018, 19:24

«Բորնմուտ» 2-1 «Արսենալ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի այսօրվա առաջին խաղում «Արսենալը» հյուրընկալվել էր 17-րդ հորիզոնականում գտնվող «Բորնմուտին», որը պատմության մեջ իր առաջին հաղթանակը տարավ «զինագործների» նկատմամբ։

կարդալ...