Նորություններ

Վիլաշ-Բոաշը զանգահարել է Վիլյային

01.07.2013, 10:24

Դավիդ Վիլյա«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշն անձամբ զանգահարել է «Բարսելոնայի» հարձակվող Դավիդ Վիլյային, որպեսզի նրան համոզի տեղափոխվել «Ուայթ Հարթ Լեյն»:

 

Ինչպես հաղորդում է The Times-ը, պորտուգալացի մարզիչը վստահ է, որ 31-ամյա իսպանացուն դուր է եկել անգլիական Պրեմիեր Լիգայում հանդես գալու և Լոնդոնում բնակվելու տարբերակը:

 

Վիլյայի համար պայքարում է նաև «Ֆիորենտինան», որը ինչպես և «Տոտտենհեմը», զրկվեց Չեմպիոնների Լիգայի ուղեգրից:

 

Հաղորդվում է, որ հանուն իսպանացի հարձակվողի, Վիլաշ-Բոաշը պատրաստ է փոխել իր թիմի խաղային տակտիկան՝ 4-3-3: Ինչպես հայտնի է, Դավիդն ունակ է խաղալու հարձակման բոլոր դիրքերում:

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

14.07.2018, 16:33

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

«Չելսին» պաշտոնապես հայտարարեց «Նապոլիի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոյին 50 մլն ֆունտով գնելու մասին։

կարդալ...

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

14.07.2018, 10:36

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

«Լիվերպուլը» պաշտոնապես ավարտին հասցրեց «Ստոկ Սիթիի» վինգեր Ջերդան Շաքիրիի տրանսֆերը։ Գործարքի արժեքը կազմել է 13,5 մլն ֆունտ։

կարդալ...