Նորություններ

Վիլաշ-Բոաշը կարծում է, որ «Չելսին» չունի իր սեփական ոճը

08.05.2013, 14:06

Անդրե Վիլաշ-Բոաշ«Չելսիի» հետ կայանալիք խաղից առաջ «Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հայտնել է, որ իր նախկին թիմը չունի սեփական ոճը և «աննկատ» ֆուտբոլ է խաղում:

 

Երբ անցած տարվա մարտ ամսին Վիլաշ-Բոաշը հեռացվեց «Չելսիին», թիմը կարողացավ հաղթել Չեմպիոնների Լիգայում: Մինչդեռ Անդրեն կարծում է, որ այնուամենայնիվ, «ազնվականները» չունեն սեփական խաղային ոճը:

 

-Վերջ ի վերջո դա իրենց հաջողություն բերեց, և երբեմն հաջողությունն է կարևոր ֆուտբոլում՝ անկախ ոճից: Ես այլ կարծիք ունեմ: Կարծում եմ, որ եթե դու ոճ չունես, դա քեզ աննկատ է դարձնում ֆուտբոլում: Միայն ոճ ունեցող թիմն է հաջողության հասնում: Մինչդեռ վերջ ի վերջո ներկայիս Եվրոպայում հենց հաջողությամբ են քեզ գնահատում:

 

Շաթաթ օրը կայացած մեր խաղում տեսանք, թե ինչպիսի հիանալի թիմ է ստեղծում Մաուրիսիո Պոչետինոն «Սաութհեմպտոնում»: Ընթացիկ մրցաշրջանում նրանք աչքի ընկնող ֆուտբոլ են ցուցադրում,- հայտնել է պորտուգալացի մասնագետը: The Guardian

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

14.07.2018, 16:33

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

«Չելսին» պաշտոնապես հայտարարեց «Նապոլիի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոյին 50 մլն ֆունտով գնելու մասին։

կարդալ...

«Չելսին» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակեց Մաուրիսիո Սարիին

14.07.2018, 14:18

«Չելսին» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակեց Մաուրիսիո Սարիին

Անտոնիո Կոնտեին հեռացնելու հաջորդ օրը «Չելսին» հայտարարեց գլխավոր մարզչի պաշտոնում Մաուրիսիո Սարիին նշանակելու մասին։

կարդալ...