Նորություններ

Վիլաշ-Բոաշը կարող է հեռացվել «Տոտտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնից

27.11.2013, 12:28

Անդրե Վիլաշ-ԲոաշԻնչպես հաղորդում է The Guardian-ը, «Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը կարող է հեռացվել լոնդոնյան ակումբից:

 

Կիրակի օրը «Մանչեսթեր Սիթիից» կրած 6:0 հաշվով պարտությունը լուրջ վտանգի տակ է դնում պորտուգալացու ապագան «Տոտտենհեմում»:

 

Անցած ամառ «Տոտտենհեմի» սեփականատերը տրանսֆերների համար Վիլաշ-Բոաշին 110.5 մլն ֆունտ տրամադրեց, որով էլ ակումբը համալրվեց այնպիսի ֆուտբոլիստներով, ինչպիսիք են Ռոբերտո Սոլդադոն, Էրիկ Լամելան, Քրիստիան Էրկսենը, Էթիեն Կապուն և Պաուլինյոն: Սակայն այդ ձեռքբերումներն իրենց արդյունքը դեռ չեն տվել և «Տոտտենհեմից» քիչ Պրեմիեր Լիգայում գոլ են խփել միայն վտանգավոր գոտում գտնվող «Կրիստալ Փելեսը» և «Սանդերլենդը»:

 

Ինչպես հաղորդում է աղբյուրը, երեքշաբթի երեկոյան բուքմեյքերները կտրուկ իջեցրել են Վիլաշ-Բոաշի հեռցվելու համար սահմանված գործակիցը: Եվս մեկ պարտություն և «Տոտտենհեմի» ղեկավարները կհեռացնեն Վիլաշ-Բոաշին:

 

Ավելացնենք, որ ֆուտբոլիստներից ոմանք նույնպես խնդիրներ ունեն մարզչի հետ՝ կապված խաղային սխեմայի հետ (4-2-3-1):

«Տոտտենհեմ» 5-4 «Լեսթեր Սիթի» (տեսանյութ)

13.05.2018, 20:25

«Տոտտենհեմ» 5-4 «Լեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 38-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալել էլ 9-րդ հորիզոնականում գտնվող «Լեսթեր Սիթիին»։

կարդալ...

«Ստոկ Սիթի» 1-2 «Տոտտենհեմ» (տեսանյութ)

07.04.2018, 20:06

«Ստոկ Սիթի» 1-2 «Տոտտենհեմ»  (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալվել էր նախավերջին հորիզոնականում գտնվող «Ստոկ Սիթիին»։

կարդալ...