Մոտակա հանդիպումը

23 նոյեմբեր 2019, 16:30

Նորություններ

Վիլաշ-Բոաշը չի կողմորոշվում հարձակվողի ընտրության հարցում

10.11.2012, 12:38

Անդրե Վիլաշ-Բոաշը, Դեֆո և Ադեբայոր«Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հայտնել է, որ դեռ չի որոշել թե «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ ով կխաղա հարձակման գծում. Ջերմեյն Դեֆոն թե՞ Էմանուել Ադեբայորը: Մարզիչը չի բացառել, որ կխաղան երկուսն էլ: Մրցաշրջանի մեկնարկում պորտուգալացին ընտրության հնարավորություն չուներ, քանի որ վնասվածքի բատճառով բացակայում էր Էմանուել Ադեբայորը: Երկու ֆուտբոլիստներն էլ Եվրոպա Լիգայի նախորդ տուրի «Տոտենհեմ» - «Մարիբոր» խաղի մեկնարկային կազմում էին:

 

-Ես դեռ չեմ որոշել: Ամենակարևորը, որ մեր ֆուտբոլիստները վերականգնել են իրենց ուժերը: Նախորդ խաղում մենք երկու հարձակվողով խաղացինք, ինչն էլ տվեց իր արդյունքը՝ առջևում բավականին շատ վտանգավոր պահեր ստեղծեցինք: Հաճելի էր հետևել Դեֆոյի և Ադեբայորի համագործակցությանը:

 
Սակայն առջևում մեզ սպասվում է Անգլիայի չեմպիոնի հետ խաղը, սա միանգամայն այլ մակարդակ է և պահանջում է այլ մոտեցում,- Վիլաշ-Բոաշի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:

Երկու՝ հարուստ և չքավոր ռոմանտիկների հանդիպումը: Կամ Պիկասսո 5, Մոդելյանի 1

24.10.2019, 12:33

Երկու՝ հարուստ և չքավոր ռոմանտիկների հանդիպումը: Կամ Պիկասսո 5, Մոդելյանի 1

Ձեզ ենք ներկայացնում Չեմպիոնների Լիգայի խբային փուլի «Մանչեսթեր Սիթի» - «Ատալանտա» հանդիպման վերլուծությունը։

կարդալ...

Տոտտենհեմ-Բավարիա 2-7: Կամ Արյունահեղություն Լոնդոնի Հյուսիսում

03.10.2019, 10:47

Տոտտենհեմ-Բավարիա 2-7: Կամ Արյունահեղություն Լոնդոնի Հյուսիսում

Տոտտենհեմը սկսեց խաղը հրաշալի ֆուտբոլով, բայց կորցրեց առավելությունը, երբ դադարեց ինտենսիվ պրեսինգի դիմել: Բավարիան հասավ առավելության Գնաբրիի ու Լեվանդովսկիի հայոկապության շնորհիվ, ոչ թե կոլեկտիվ խաղի:

կարդալ...