Նորություններ

Վիլլիանը պաշտոնապես տեղափոխվեց «Չելսի»

28.08.2013, 17:35

Վիլլիան«Չելսին» պաշտոնապես հայտնել է «Անժիի» կիսապաշտպան Վիլլիանի ձեռքբերման մասին: Գործարքն արժեցել է 32 մլն ֆունտ:

 

Այսօր Վիլլիանն Անգլիայում աշխատելու թույլտվություն է ստացել, որից հետո 5 տարվա պայմանագիր է ստորագրել «կապույտների» հետ: Բրազիլիացի կիսապաշտպանը Ժոզե Մոուրինյոյի թիմում հանդես կգա 22 համարի մարզաշապիկով:

 

Վիլլիանը «Կորինտեանսի» սան է, որտեղից 2007թ-ին տեղափոխվեց «Շախտյոր»: Այս տարվա հունվարին Վիլլիան լքեց ուկրաինական ակումբը և տեղափոխվեց «Անժի», սակայն ռուսական ակումբի քաղաքականության փոխվելու արդյունքնում առաջատար շատ շուտբոլիստների հետ Վիլլիանը նույնպես լքեց ակումբը:

 

-Ես շատ ուրախ, որ տեղափոխվեցի «Չելսի»: Սա աշխարհի ուժեղագույն ակումբներից մեկն է: Այժմ ես կաշխատեմ աշխարհի լավագույն մարզիչների մեկի հետ,- ասել է Վիլլիանը:

«Չելսի» 1-1 «Հադերսֆիլդ» (տեսանյութ)

10.05.2018, 12:43

«Չելսի» 1-1 «Հադերսֆիլդ» (տեսանյութ)

Երեկ կեսգիշերին կայացավ Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրից հետաձգված «Չելսի» - «Հադերսֆիլդ» հանդիպումը։

կարդալ...

«Չելսի» 1-0 «Լիվերպուլ» (տեսանյութ)

06.05.2018, 21:42

«Չելսի» 1-0 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 37-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, ուր «Չելսին» ընդունել էր «Լիվերպուլին»։

կարդալ...