Մոտակա հանդիպումները

29 հունվար 2019, 23:45

Նորություններ

Վիկտոր Վանյաման ցանկանում է տեղափոխվել «Արսենալ»

03.06.2013, 15:24

Վիկտոր Վանյամա«Սելթիկի» կիսապաշտպան Վիկտոր Վանյամայի նախկին մարզիչը հայտնել է, որ քենիացին ցանկանում է այս ամռանը տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ»:

 

Վանյաման Չեմպիոնների Լիգայում իր հաջողակ խաղի շնորհիվ հայտնվել է Պրեմիեր Լիգայի մի շարք ակումբների ուշադրության կենտրոնում: Ժան-Մարի Աբելն, ում ղեկավարությամբ Վանյաման արել է իր առաջին ֆուտբոլային քայլերը, հաղորդել է, որ Վիկտորը ցանկանում է միանալ Արսեն Վենգերի թիմին:

 

-Վիկտորի հայրը գրեթե ամեն շաբաթ զանգահարում է ինձ և ասում, որ իր որդուն ամենից շատ հետաքրքրում է «Արսենալը»: Վենգերը մեկ ամիս առաջ բանակցություններ է վարել «Սելթիկի» հետ, և ծնողների խոսքերով, Վանյաման ամենից շատ նախընտրում է «Արսենալ» տեղափոխվելու տարբերակը:

 

Իհարկե, ամեն-ինչ կարող է մեկ րոպեում փոխվել: Ինչպես Վիկտորն է ինձ ասել, նա կտեղափոխվի այն ակումբ, որտեղ խաղալու հնարավորություն կստանա: Նա դեռ շատ երիտասարդ է,- մարզչի խոսքերն է մեջբերել Daily Mail պարբերականը:

«Արսենալ» 2-0 «Չելսի» (տեսանյութ)

19.01.2019, 23:25

«Արսենալ» 2-0 «Չելսի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էմիրեյթս» մարզադաշտում, ուր «Արսենալը» հյուրընկալել էր «Չելսիին»։

կարդալ...

«Վեստ Հեմ» 1-0 «Արսենալ» (տեսանյութ)

12.01.2019, 18:23

«Վեստ Հեմ» 1-0 «Արսենալ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրի մեկնարկը տրվեց Լոնդոնի Օլիմպիական մարզադաշտում, ուր «Վեստ Հեմ Յունայթեդը» հյուրընկալել էր «Արսենալին»։

կարդալ...