Նորություններ

Վիվիանոն ցանկանում է լքել «Արսենալը»

06.01.2014, 18:28

Էմիլիանո ՎիվիանոԻտալիայի ազգային հավաքականի դարպասապահ Էմիլիանո Վիվիանոն իրեն անհարմար է զգում «Արսենալում» և ցանկանում է խաղաժամանակ ունենալու համար լքել լոնդոնյան ակումբը:

 

Վիվիոնանոն «զինագործներին» միացավ նախորդ ամառ, սակայն այդ պահից մրցակցությունում միշտ զիջել է Վոյցեխ Շեսնիին: Էմիլիանոն մտահոգված է, որ դա կարող է ազդել աշխարհի առաջնությանը մասնակցելու իր հնարավորության վրա:

 

Gazzetta dello Sport պարբերականը հաղորդում է, որ «Տոտտենհեմի» դեմ գավաթային խաղը վերջին կաթիլն եղավ Վիվիանոյի համար, երբ Շեսնիի բացակայության պայմաններում դարպասը վստահվեց Լուկաշ Ֆաբիանսկիին:

 

Ավելացնենք, որ Վիվիանոն առաջարկ ունի իտալական «Բոլոնիայից»:

«Լեսթեր Սիթի» 3-1 «Արսենալ» (տեսանյութ)

10.05.2018, 11:48

«Լեսթեր Սիթի» 3-1 «Արսենալ» (տեսանյութ)

Երեկ կեսգիշերին կայացան Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրից հետաձգված 4 հանդիպումներ։ «Արսենալն» իր նախավերջին խաղում հյուրընկալվել էր «Լեսթեր Սիթիին»։

կարդալ...

«Արսենալ» 5-0 «Բերնլի» (տեսանյութ)

06.05.2018, 21:37

«Արսենալ» 5-0 «Բերնլի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 37-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալել էր 7-րդ հորիզոնականում գտնվող «Բերնլիին»։

կարդալ...