Նորություններ

Վիրավորական ժեստի համար ՈՒԵՖԱ-ն կարող է պատժել Շեսնիին

20.02.2014, 10:22

Վոյեցեխ ՇեսնիՈՒԵՖԱ-ն կարող է «Արսենալի» դարպասապահ Վոյեցեխ Շեսնիին պատժել՝ «Բավարիայի» դեմ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչ խաղում դաշտից հեռացվելուց հետո արված անպարկեշտ ժեստի համար:

 

Լեհ դարպասապահն այդ խաղում վերջին հույսի խախտման համար պատժվեց կարմիր քարտով և իր թիմի դարպասին 11 մետրանոց նշանակվեց, որը, ճիշտ է, չկարողացավ իրացնել Դավիդ Ալաբան:

 

Դաշտից հեռանալուց Շեսնին անհարգալից ժեստ ցույց տվեց, որն այժմ կարող է քննել ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն: Այս մասին հաղորդում է ESPN-ը: Նշենք, որ Վոյցեխն ամեն դեպքում բաց կթողնի «Բավարիայի» դեմ պատասխան խաղը:

«Արսենալ» 2-0 «Չելսի» (տեսանյութ)

19.01.2019, 23:25

«Արսենալ» 2-0 «Չելսի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էմիրեյթս» մարզադաշտում, ուր «Արսենալը» հյուրընկալել էր «Չելսիին»։

կարդալ...

«Վեստ Հեմ» 1-0 «Արսենալ» (տեսանյութ)

12.01.2019, 18:23

«Վեստ Հեմ» 1-0 «Արսենալ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրի մեկնարկը տրվեց Լոնդոնի Օլիմպիական մարզադաշտում, ուր «Վեստ Հեմ Յունայթեդը» հյուրընկալել էր «Արսենալին»։

կարդալ...