Նորություններ

Վոյցեխ Շեսնի. «Տոտտենհեմին» կարգն է պակասում»

06.05.2013, 21:23

Վեյցեխ Շեսնի«Արսենալի» դարպասապահ Վոյցեխ Շեսնին հերթական անգամ քննադատել է իրենց հյուսիսլոնդոնյան հարևան «Տոտտենհեմին», ում հետ շարունակում են պայքարը լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու համար:

 

Այս պահին «Տոտտենհեմը» 2 միավոր է հետ «զինագործներից», սակայն մեկ խաղ պակաս է խաղացել:

 

Շեսնիի կարծիքով խնդիրը լուծված համարելու համար պետք է հաղթել մնացած երկու խաղերում: Իսկ ահա, որ այդ առաջադրանքը կկարողանա կատարել «Տոտտենհեմը», նա լուրջ կասկածներ ունի:

 

-Կարծում եմ՝ մեզ բավական կլինի երկու հաղթանակը, որովհետև կա՛մ «Տոտտենհեմը», կա՛մ «Չելսին» անպայման միավորներ կկորցնեն:

 

«Չելսին» խաղալու է «Տոտտենհեմի» հետ, որից հետո՝ «Էվերթոնի», և այդ խաղերը հեշտ չեն լինելու: Ինչ վերաբերվում է «Տոտտենհեմին», ապա նրանց կարգն է պակասում,- Շեսնիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

«Տոտտենհեմ» 1-0 «Արսենալ» (տեսանյութ)

10.02.2018, 18:27

«Տոտտենհեմ» 1-0 «Արսենալ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Նոր Ուեմբլի» մարզադաշտում, ուր «Տոտտենհեմը» հյուրընկալել էր սկզբունքային մրցակից «Արսենալին»։

կարդալ...

«Լիվերպուլ» 2-2 «Տոտտենհեմ» (տեսանյութ)

04.02.2018, 22:41

«Լիվերպուլ» 2-2 «Տոտտենհեմ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրի կենտրոնական խաղում «Լիվերպուլը» հյուրընկալվել էր 5-րդ հորիզոնականում գտնվող «Տոտտենհեմին»։

կարդալ...